28/06/2017 10:54
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կլինի զինկոմիսարիատների համակարգի բարեփոխում. Վիգեն Սարգսյան
Նախազորակոչային ընդհանուր վիճակը բավարար մակարդակում է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Ամառային զորակոչը մեր առաջիկա կարևորագույն միջոցառումն է։ Այն կմեկնարկի հուլիսի 1-ին։ Նախազորակոչային ընդհանուր վիճակը բավարար մակարդակում է։ Մենք մատնանշել ենք մի շարք խնդիրներ, որոնք կարիք ունեն համակարգային լուծման ու արդեն մի շարք գործընթացներ մեկնարկել են», - ասաց Վիգեն Սարգսյանն՝ ավելացնելով,
«Սեպտեմբեր-հոկտեմբերին կիրազեկենք զինկոմիսարիատների ընդհանուր համակարգի բարեփոխման մասին»։
Պաշտպանության նախարարը հորդորեց քաղաքացիներին ևս չափազանց հետևողական լինել ու իրականացնել քաղաքացիական վերահսկողություն։
«ԶՈւ համար չափազանց կարևոր է զորակոչի արդար ու արդյունավետ անցկացումը։ Ես պետք է խնդրեմ մեր հասարակությանը շատ հետևաղական լինել», - ասաց նա:
Նախարարը նշեց՝ այս զորակոչին ևս լինելու է նորամուծություն.
«Եթե նախորդի դեպքում նորակոչիկները համազգեստն էին ստանում հավաքակայանում, ապա այս անգամ հավաքակայան ժամանելուն պես նրանք կանցնեն բանակային սնունդին։ Այլևս կարիք չի լինի տնից սննդի փաթեթների, քանի որ նորակոչիկներին հավաքակայանից մինչև սահման կապահովենք սննդի փաթեթներով», - ասաց Վիգեն Սարգսյանը։