28/06/2017 11:08
Սիրիա զորք կամ զինծառայողներ ուղարկելու հարցը չի քննարկվում. Վիգեն Սարգսյան
Բացի հումանիտար օգնությունից, Սիրիա լրացուցիչ ուժեր ուղարկվելու հարց չի քննարկվում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Հատկապես այնտեղ զորք կամ զինծառայողներ ուղարկվելու հարց չի քննարկվել», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Նա նշեց՝ չի բացառում, որ կարող է իրավիճակ ստեղծվել, «երբ մենք ցանկություն ունենանք»:
«Բայց չեմ ակնկալում, որ առաջիկայում այդպիսի որոշում կայացվի», - ասաց նախարարը։