28/06/2017 11:22
Կենտրոնական զինհոսպիտալի հետ կապված ունեի մտահոգություններ՝ կենցաղային ու կարգուկանոնի հետ կապված. Վիգեն Սարգսյանը՝ պետի փոփոխության մասին
Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալի հետ կապված ունեցել եմ մի շարք մտահոգություններ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով զինհոսպիտալի պետի փոփոխությանն, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Կային մի շարք մտահոգություններ՝ սկսած կենցաղային, սանիտարական պայմաններից, վերջացրած՝ կարգուկանոնի պահպանման հարցեր։ Կար որոշակի միտում, որ մեզ մտահոգում էր բուժման արհեստական երկարացման, արձակուրդում թողնելու վերաբերյալ, որը պատիվ չի բերում ռազմաբժշկական ծառայությանը», - ասաց պաշտպանության նախարարը։
Նա նշեց՝ նորանշանակ պետը Սիսիանի զինհոսպիտալի նախկին պետն է։
«Ինձ շատ տպավորել է այնտեղի հոսպիտալում կատարված աշխատանքը», - ասաց Վիգեն Սարգսյանը։