28/06/2017 20:40
Ֆելոն. Մեծ Բրիտանիան հրթիռային հարվածով կպատասխանի կիբերհարձակմանը
Մեծ Բրիտանիան պատրաստ է դիմել օդից, ցամաքից և ծովից հրթիռային հարվածի՝ ի պատասխան հնարավոր կիբերհարձակման։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը Լոնդոնում՝ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ելույթի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը:
Նա ելույթ է ունեցել ցանցահեններին ուղղված նախազգուշացմամբ, որ հարձակումը երկրի պետական հաստատությունների և ինստիտուտների վրա կարող է տանել պատասխանի՝ ցանկացած միջավայրից՝ օդից, ցամաքից, ծովից և կիբերտարածությունից։
«Անցած ուրբաթ մենք հերթական կիբերհարձակման ականատեսը դարձանք, այս անգամ՝ ուղղված մեր խորհրդարանի տեղեկատվական համակարգերի դեմ», - նշել է Ֆելոնը՝ ընդգծելով, որ Լոնդոնը ապացույցներ չունի առ այն, թե ովքեր են կանգնած եղել հարձակման հետևում։