28/06/2017 14:51
Ղրղզստանում ձերբակալել են ահաբեկչություններ նախապատրաստող խմբավորման
Ղրղզստանի անվտանգության ուժերը ձերբակալել են միջազային ահաբեկչական խմբավորման անդամներից բաղկացած խմբի, որը պատրաստվում էր ահաբեկչական հարձակումների շարք իրականացնել պետական սահմանի շրջանում՝ ներքին քաղաքական վիճակն ապակայունացնելու համար, հայտնել է երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Պարզվել է, որ ահաբեկիչները պլանավորում էին հարձակումներ իրականացնել ինքնաշեն պայթուցիկների միջոցով։
Հարուցվել է քրեական գործ։