28/06/2017 10:15
Հրդեհ` Հին Էրիվան պանդոկում
Այսօր առավոտյան ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում. անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ լրատվական կենտրոնի փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, մեկ ավտոսանդուղք և երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:57-ին, մարվել՝ 09:02-ին:
Ըստ աղբյուրի, հրդեհի հետևանքով այրվել են Հին Էրիվան պանդոկի 7-րդ հարկի բացօթյա սրճարանը (մոտ 20 քմ), վերելակի արտաքին երեսպատումը, ջերմահարվել՝ կախովի առաստաղը, երկու հեռսուստացույց և գույք: