28/06/2017 11:01
Պաշտպանության նախարարը՝ ՌՈ պետի փոփոխության մասին. Ծառայության սահմանային տարիքն ուղղակի բարի ցանկություն չէ
Ծառայության սահմանային տարիքն ուղղակի բարի ցանկություն չէ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով վերջերս Ռազմական ոստիկանության պետի փոփոխությանը։
«Գլխավոր շտաբի պետի հետ որդեգրել ենք մի մոտեցում, որ ծառայության սահմանային տարիքը դա ուղղակի բարի ցանկություն չի, դա օրենսդրությամբ է սահմանված, որից հետո ծառայության արդյունավետությունը նվազում է», - ասաց Վիգեն Սարգսյանը։