28/06/2017 14:39
«Սասնա ծռերի» գործով քաքշուկի հետքերով ՄԻՊ ներկայացուցչները այցելել են ոստիկանության Նոր Նորքի բաժին
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում իրավիճակի, ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու և բերման ենթարկելու տեղեկությունների, ինչպես նաև փաստաբաններ Իննեսա Պետրոսյանի, Արայիկ Պապիկյանի և Արա Ղարագյոզյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսամարին ստացված մի շարք հաղորդումների հիման վրա, պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Այս պահին պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են ոստիկանության Նոր Նորքի բաժնում: