29/06/2017 11:03
2013 թվականին նման տխուր փորձ ունեցել ենք. Վահե Էնֆիաջյանը մտահոգ է ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը մտավախություն ունի, որ ՀՀ-ԵՄ ասոցացման պայմանագիրն այս անգամ էլ չի ստորագրվի:
Խորհրդարանում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավորը հարց ուղղեց ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանին.
«2013 թվականին նման տխուր փորձ ունեցել ենք: Պատմական այս իրողությունը փաստել ենք, երբ բավական երկար ժամանակ նախապատրասվում էր, որ պիտի ստորագրվեր համաձայնագիրը, բայց ինչ-ինչ ազդակների ներքո չեղավ: Բայց եթե դուք վստահեցնում եք, լուրջ ընդունենք, ուրախալի համարենք, բայց կապրենք, կտեսնենք», - ասաց Վահե Էնֆիաջյանը:
Ի պատասխան՝ Շավարշ Քոչարյանը հորդորեց սպասել՝ ասելով, որ ժամանակն ամեն ինչ ցույց կտա. «Ես ձեր մտավախությունները հասկանում եմ, բայց աշնանը կտեսնեք», - ընդգծեց նա: