29/06/2017 13:00
AP. 6 երկրների քաղաքացիների նկատմամբ ԱՄՆ-ն մուտքի վիզաների տրամադրման նոր կարգ է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաստատել է առավելապես մահմեդական բնակչությամբ վեց երկրի քաղաքացիներին և բոլոր փախստականներին վիզաների տրամադրմանը վերաբերող նոր պահանջները, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
ԱՄՆ դեսպանատներ և հյուպատոսություններ հունիսի 28-ին ուղարկված նոր չափորոշիչների համաձայն՝ վեց երկրից դիմումատուները պետք է ապացուցեն, որ իրենց մերձավոր բարեկամները՝ ծնողները, ամուսինները, երեխաները, փեսան կամ հարսը, եղբայրները կամ քույրերն ապրում են ԱՄՆ-ում:
Նշվում է, որ տատիկներն ու պապիկները, թոռները, մորաքույրերն ու քեռիները, զարմիկները, ոչ հարազատ եղբայրները, նշանածները չեն համարվում մերձավոր բարեկամ: