29/06/2017 10:11
CNN. ԱՄՆ-ն ավիակիր նավերն ու ինքնաթիռները գրոհի դիրքի է բերել Սիրիայի ուղղությամբ
ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռներն ու նավերը տեղակայված են գրոհի պատրաստ դիրքերում Սիրիայի ուղղությամբ հարված հասցնելու համար: Այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը նշելով, որ հարձակում դեռևս չի նախատեսվում, փոխանցում է Lenta.ru-ն:
Աղբյուրների տվյալով ամերիկացի զինվորականները շուրջօրյա հետևում են Սիրիայի Շայրաթ ռազմաբազայի գործողություններին: Վաշինգտոնում կարծում են, որ այնտեղից կարող է քիմիական հարձակում իրագործվել:
Հեռուստաալիքը նշում է, որ հետախուզությունը, իբրև, քիմիական նյութեր տեղափոխող ինքնաթիռների տեղաշարժ է նկատել Շայրաթում:
Հունիսի 27-ին Սպիտակ տունը մեղադրել է Սիրիային ևս մեկ քիմիական հարձակում նախապատրաստելու համար: