29/06/2017 10:32
Աղմուկը դրա շուրջ մի քիչ շատ է եղել. Շավարշ Քոչարյանը՝ Սվիտալսկու հայտարարության մասին
Մեր բոլոր համակարգերը կարոտ են ապագա բարեփոխումների, խորհրդարանում ասաց ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խնդրանքով պատասխանելով ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությանը:
«Ընտրական համակարգերում բարեփոխումներ եղել են, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է: Աղմուկը դրա շուրջ մի քիչ շատ է եղել, բայց ցանկացած առաջարկություն, որը բխում է մեր շահերից, պետք է քննարկել», - նշեց փոխնախարարը:
Պատգամավորի դիտարկմանը, թե ինչպե՞ս է վերաբերում Սվիտալսկու այն հայտարարությանը, որ ԿԸՀ կազմում պետք է ակտիվորեն ներգրավված լինի հանրային սեկտորը, փոխնախարարը պատասխանեց.
«Դժվար է պատկերացնել՝ հանրային սեկտորը ինչպես է հայտնվելու այստեղ: Այո, այն պետք է ներգրավված լինի, բայց վերահսկողական լիազորություններ ունենալու համար, իսկ եթե խոսքը ընտրական հանձնաժողովին է վերաբերում, ապա դա խնդրահարույց է»: