29/06/2017 10:01
Արա Ասոյան. ՀՀ-ում համաճարակային իրավիճակ չկա, մարդիկ պիտի ամառային սննդակարգի անցնեն. «168 ժամ»
ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը «168 Ժամ»-ի փոխանցմամբ, վստահեցրել է՝ Երևանում, որևիցե մարզում և շրջանում, այս կամ այն վարակիչ հիվանդության աճ, բարձրացում չկա: Պարզապես, ըստ մասնագետի, ժողովուրդը պետք է հետևի այն սննդին, որն օգտագործում է:
«Հայաստանն աշխարհի այն բացառիկ երկրներից մեկն է, որտեղ ձմռան և ամռան ջերմաստիճանների տատանումը մինչև 65 աստիճան է հասնում, բայց, ցավոք սրտի, բոլոր հայերը չեն, որ ելնելով դրանից՝ սնունդ են տարբերակում: Մենք և՛ ձմռան ցրտին, և՛ ամռան շոգին գրեթե նույն ճաշատեսակներն ենք ուտում տարբեր առիթների դեպքում: Խոզի խորովածներն են ծանր ուտելիքները, իսկ ամռանը կա սննդատեսակ, որից պետք է հրաժարվել և մինիմում հասցնել՝ կաթնեղենը, սունկը», - նկատել է Ա. Ասոյանը:
Վերջինիս խոսքով՝ գրեթե բոլոր վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնականությունը, բայց այսօր դա էլ է խախտվել: ...Մասնագետը խորհուրդ է տվել ամռան ընթացքում օգտագործել շատ բանջարեղեն, մրգեր, հեղուկ: