29/06/2017 15:45
Աշխատանքային խախտված իրավունքների վերականգման համար դիմածների թիվը 1000-ից ավելի չէ. Նախարար
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դժգոհ է` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեսչական բարեփոխումներ չի իրականացնում:
«Կուզեի իմանալ ձեր պատկերացումները՝ տեսչական բարեփոխումների, աշխատողների իրավունքների պաշտպանության առումով», - Սոցապ նախարարից հետաքրքրվեց պատգամավորը` 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:
«Հիմնական մոտեցումը, որ հաստատվեց կառավարության կողմից, այն է, որ աշխատանքային հարաբերություններում երկու կողմերի՝ գործատու-աշխատողի միջև հնարավորինս նվազագույնի հասցվի վարչարարական միջամտությունը։ Այս իմաստով հիմնական դերակատարությունը պետք է ստանձնեն արհմիությունները», - ասաց նախարարը՝ ընդգծելով, որ մեկ տարվա ընթացքում աշխատանքային խախտված իրավունքների վերականգման համար դիմածների թիվը 1000-ից ավելի չէ: