29/06/2017 17:03
Բեռլինն արգելել է Էրդողանին G20-ի ժամանակ ելույթ ունենալ թուրքերի առաջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Համբուրգում հուլիսի 7-8-ն անցկացվող G20 գագաթաժողովի ժամանակ ճառով հանդես չի գա հայրենակիցների առաջ: Գերմանիայի կառավարության համապատասխան որոշման մասին հայտնել է ԳԴՀ-ի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը, փոխանցում է DW.com-ը;
Ըստ նրա՝ ավելի վաղ թուրքական կողմը պաշտոնական հայտ էր ներկայացրել Համբուրգում Էրդողանի ելույթի թույտվություն ստանալու համար:
«ԳԴՀ-ի կառավարությունը չի ցանկանում, որպեսզի այստեղ բնակվող թուրքերին և Թուրքիայից ժամանածներին սադրեն», - նշել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը: