29/06/2017 14:52
Բյուջետային հատկացումների 28 տոկոսն ուղղվել է հիվանդներին ինսուլիով ապահովելուն. Լևոն Ալթունյան
Առողջապահության նախարարությանը 2016 թվականին տրամադրվել է շուրջ 89 մլրդ դրամ, ծրագրի կատարողականը կազմել է 99.91 տոկոս:
«Մի շարք հիվանդությունների գծով հիվանդներին դեղ մատակարարելու գործընթացի համար պետբյուջեից ծախսվել է 3.3 մլրդ դրամ», - 2016 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նրա խոսքով՝ բյուջետային հատկացումների 28 տոկոսը ուղղվել է շաքարային դիաբետով հիվանդներին ինսուլիով ապահովելուն.
«Ինսուլինով ապահովման ծրագիրը 100 տոկոսով իրացվել է», - նշեց նախարարը:
Արտահիվանդանոցային ծառայությունների գծով հատկացումները կազմել են 27 մլրդ դրամ, հիվանդանոցային ծառայությունների գծով հատկացումները ավելի քան 40 մլրդ դրամ: