29/06/2017 12:06
Դատարանների գերծանրաբեռվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում. վարչապետ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ դատարանների բեռնաթափման անհրաժեշտությանը:
«Դատարանների գործունեության վերաբերյալ մի շարք բողոքներ վերաբերում են դատական գործերի տևողությանը: Պետք է արձանագրել, որ դատական գործերի քննության երկար տևողությունը պայմանավորված է նաև օբյեկտիվ պատճառներով», - ասաց նա։
Վարչապետը նշեց, որ 2016 թվականի ընթացքում դատարաններում առկա է եղել 133 հազար քաղաքացիական գործ:
«Դատարանների նման գերծանրաբեռվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում արդարադատության արդյունավետության և մատչելիության տեսակետից», - ասաց նա ։
Կարեն Կարապետյանը ՀՀ արդադատության նախարարին հանձնարարեց վերհանել առկա քաղաքացիական գործերի այն տեսակները, որոնք կազմում են գերակշիռ մասը և ներկայացնել համապատասխան առաջակություններ և անհրաժեշտության դեպքում հարցը քննարկել շահագրգիռ մարմինների հետ: