29/06/2017 12:35
Իտալիան սպառնացել է փակել իր նավահանգիստները ներգաղթյալների տեղափոխող նավերի համար
Իտալիան սպառնացել է արգելել ներգաղթյալներ տեղափոխող արտասահմանյան նավերին մուտք գործել Միջերկրական ծովի իր նավահանգիստներ, հայտնում է The Financial Times-ը:
Այսպիսով Իտալիան մտադիր է խստացնել միգրացիոն քաղաքականությունը վերջին օրերին փախստականների մեծ հոսքի պատճառով:
ԵՄ-ում Իտալիայի ներկայացուցիչ Մաուրիցիո Մասարիի խոսքով «իրավիճակը երկրում այնքան է բարդացել», որ Իտալիային այժմ ԵՄ մյուս երկրների օգնությունն է անհրաժեշտ:
Ինչպես նշում է թերթը, տարեսկզբից Իտալիա են ժամանել մոտ 73 հազար ներգաղթյալ: Դա 2016 թվականի համեմատ 14 տոկոսով ավելին է:
The Financial Times-ը նշում է, որ եթե Իտալիան իրագործի իր սպառնալիքները, ապա դրանով կազդի մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության վրա, որոնք փրկարարական աշխատանքներ են կատարում Միջերկրական ծովում: