29/06/2017 12:04
Լիբիայում առևանգված ՄԱԿ-ի աշխատակիցներին ազատ են արձակել
Լիբիայում առևանգված ՄԱԿ-ի հատուկ առաքելության աշխատակիցներն ազատ են արձակվել, հայտնել է ТАСС-ը՝ հղում անելով Al Wasat լրատվական պորտալին:
Թունիս ուղևորվող աշխատակիցները, որոնց թվում 4 տղամարդ և 2 կին է ընդգրկված եղել, առևանգվել է Էզ-Զավիա քաղաքում, որը մայրաքաղաք Տրիպոլիից գտնվում է 45 կմ հեռավորությամբ: Առևանգումն իրականացրել է այնտեղ գործող ռազմական խմբավորումներից մեկը: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, նրանց ազատելու դիմաց առևանգողները պահանջում էին ազատ արձակել իրենց կողմնակիցներից ոմանց, որոնք կալանավորված էին երկրի մայրաքաղաքում:
Al Wasat-ի տվյալով պատանդներից ոչ մեկը չի տուժել, և նրանց ազատ են արձակել տեղի ցեղախմբերի առաջնորդների բանակցություններից հետո առանց նրանց պահանջը կատարելու: ՄԱԿ-ի աշխատակիցները ներկա պահին ուղևորվում են Տրիպոլի: