29/06/2017 15:27
Սրտի անհետաձգելի բուժման համար նախորդ տարի ավելացել է 99 մլն դրամ. հավելյալ վիրահատվել է ավելի քան 800 անձ. Նախարար
«Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը 2016 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ խնդրեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին պարզաբանել, թե ինչո՞ւ է զեկույցում ներկայացված սրտի անհետաձգելի վիրահատությունների համար նախատեսված եղել 3505 դեպք, մինչդեռ թվով շատ ավելի վիրահատություններ են կատարվել:
Նախարարը նշեց, որ սրտի անհետաձգելի բուժման մասով նախորդ տարի ավելացել է շուրջ 99 մլն դրամ, ինչը թույլ է տվել հավելյալ ավելի քան 800 անձի վիրահատել:
Արտակ Զեյնալյանը նաև հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է երկրի համաճարակային իրավիճակը:
«Երկրում տարեկան մոտ 10 տոկոս հիվանդ է ավելանում: Սա բավական տագնապալի վիճակ է: Սրանով է պայմանավորված կանխարգելման միջոցառումների անցնելու մեր ցանկությունը», - նշեց նախարարը: