29/06/2017 16:35
Նորածինների մահացության թվով Արևմտյան Եվրոպային գերազանցող ցուցանիշ ունենք. Լևոն Ալթունյան
2017 թվականին Հանրապետությունում մեկ նորածնի մահվան դեպք է գրանցվել՝ չհաշված հնգյակից երեք նորածինների մահվան դեպքը, խորհրդարանում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:
«Թեման շուտ նուրբ, շատ զգայուն և շատ ցավոտ է: Մինչև հնգյակի ծնվելը մենք Արևմտյան Եվրոպային գերազանցող ցուցանիշ ունեինք՝ Հայաստանում մեկ նորածին երեխա էր մահացել», - ասաց նախարարը:
Անդրադառնալով հնգյակին՝ Ալթունյանը նկատեց, որ դեռևս հղիության երկրորդ ամսում մորն առաջարկվել է հրաժարվել երեխաների մի մասից, մինչդեռ նա հրաժարվել է, ինչի հետևանքով երեխաները 3 ամիս շուտ են ծնվել և թերհաս:
Նորածինների մահացության թվի նվազման համար նախարարը կարևորեց նաև մարզում ոլորտի աշխատակիցների հետ անցկացրած թեստավորումներն ու դասընթացները, որոնք բավականին արդյունավետ են եղել: