29/06/2017 17:11
Հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Կարեն Դանիելյանի ընտանիքին Հիմնադրամը 10 մլն դրամ է փոխանցել
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը այսօր՝ հունիսի 29-ին, որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ զոհված զինծառայողի ընտանիքի:
Ինչպես Aysor.am-ը տեղեկանում է Հիմնադրամի լրատվական ծառայությունից, այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանի ընտանիքն կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Ըստ աղբյուրի, համաձայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:
Հիշեցնենք, որ Կարեն Դանիելյանը զոհվել էր մայիսի 20-ին, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից։