29/06/2017 11:08
Կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը, մեր խնդիրն է այդ շրջանն անցնել հնարավորինս անցնցում. ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց Կառավարություն։
Նա շնորհավորեց կառավարության անդամներին պաշտոններում վերանշանակվելու առթիվ։
«Շնորհավորում եմ բոլորին պաշտոններում նշանակվելու, ավելի ճիշտ կլինի ասել, հիմնականում՝ վերանշանակվելու առթիվ, ապահովել գործադիր աշխատանքի շարունակակականությունը։ Կան բոլոր հնարավորությունները նախկինում սկսած ծրագրերը հաջողությամբ ավարտելու համար», - ասաց ՀՀ նախագահը։
Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններով ՀՀԿ ավարտեց 2017 թվականի ընտրական շրջանը։
«Կառավարության ծրագրի հաստատմամբ կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը, մեր խնդիրն է այդ շրջանն անցնել հնարավորինս անցնցում ու արդյունավետ», - ասաց ՀՀ նախագահը։