29/06/2017 14:30
ՄԱԿ. Ահաբեկիչները 3D տպիչների միջոցով ստանում են արգելված տեխնոլոգիաներ
ՄԱԿ-ի զինաթափման հարցերով գերագույն ներկայացուցիչ Իզումի Նակամիթսուն հայտարարել է, որ ահաբեկիչները սկսել են աշխատել դրոններով, 3D-տպիչներով և «մութ համացանցով»՝ արգելված տեխնոլոգիաներին հասանելիություն ստանալու համար։
Նրա խոսքով՝ գրոհայինները համացանցում գնում են երկակի նշանակության ապրանքներ և զանգվածային ոչնչացման զենք ստանալու բաղադրիչներ, փոխանցում է РИА Новости-ն։
Դրա հետ կապված ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ անհրաժեշտ է ակտիվ բանակցել արտադրողների հետ՝ կանխելու ծայրահեղականների ձեռքերում զենքերի հայտնվելը։