29/06/2017 14:42
Մինչև տարեվերջ նախատեսվում է բոլոր անձանց ավանդների փոխհատուցում
3472 տարեց ստացել է ավանդի դիմաց փոխհատուցում՝ պատասխանելով «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին՝ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Միջոցները, որոնք հատկացվում են պետբյուջեից երեք ուղղությամբ են ուղղվել՝ 50%-ը տարեցներին, 40% սահմանամերձ բնակավայրի բնակիչներին, 10%-ը ազատամարտիկներին», - նշեց նախարարը:
Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ նախարարությունը նախատեսում է մինչև տարեվերջ ունենալ մի իրավիճակ, երբ ներկայումս հաշվառված բոլոր անձինք իրենց ավանդի փոխհատուցումները կստանան: