29/06/2017 15:10
Նիկոլ Փաշինյանին չեն թույլատրել տեսակցել Արայիկ Խանդոյանին և Արեգ Կյուրեղյանին
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին չեն թույլատրել տեսակցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Արայիկ Խանդոյանին և Արեգ Կյուրեղյանին։
«Կարող եմ ասել, որ Արայիկ Խանդոյանի և Արեգ Կյուրեղյանի վնասվածքներն արձանագրվել են «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմի կողմից։ Այդ վնասվածքների մասին արձանագրությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Բռնությունների փաստը պաշտոնապես արձանագրվել և ընթացք է տրվել», - Facebook-ի ուղիղ եթերում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ «Սասնա ծռեր»-ի անդամներին տեսակցության վրա արգելանք է դրված, «Ելք» խմբակցության անդամներին թույլ չի տրվում տեսակցել նրանց։
«Երբ ՔԿՀ-ում էի, տեսա, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի քանիսի հարազատները սպասում էին, որպեսզի տեսակցեն իրենց տղաներին, իսկ դա նշանակում է, որ վերջիններիս տեսակցության իրավունքը վերականգնվել է», - ասաց Փաշինյանը։