29/06/2017 18:01
Պեսկով. Պուտինի և Թրամփի համար առանձին հանդիպում չի նախապատրաստվում
Այս պահին ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի համար առանձին հանդիպում կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Եթե խոսենք առանձին հանդիպման կազմակերպման մասին, ապա աշխատանքներ դեռ չեն իրականացվում », - ասել է նա:
Միևնույն ժամանակ Պեսկովն ընդգծել է, որ երկու առաջնորդներն, «ամեն դեպքում», կհանդիպեն G20 գագաթաժողովում: