29/06/2017 11:27
Պետք է լինենք պահանջկոտ, հակառակ պարագայում, հեռուն չենք գնա. Սերժ Սարգսյան
ՀՀ կառավարության ներկայիս կազմը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վայելում է իմ ու ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը, կառավարությունում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ընդգծեմ, որ ես՝ որպես ՀՀ ու ՀՀԿ ղեկավար, ինչպես նաև դուք բոլորդ, վստահ եմ, չունենք որևէ նախապաշարում, մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ գործադիր ու օրենսդիր իշխանությունների շրջանակներում, տեղական ինքնակառավարման մարմինների և անգամ նշված կառույցներից դուրս», - ասաց ՀՀ նախագահը։
Սերժ Սարգսյանը նշեց, որ մայիսի 8-ին ՀՀ խորհրդարանին ու հայ ժողովրդին հղած ուղերձում ինքը մանրամասն ներկայացրել է երկրի զարգացման իր տեսլականը, կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ խնդիրները։
«Պետք է լինենք պահանջկոտ ու չբավարարվենք ձեռքբերածով, հակառակ պարագայում, հեռուն չենք գնա», - ասաց Ս. Սարգսյանը։