29/06/2017 19:50
Պուտինը հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին կարճատև հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ, հայտնում է ТАСС-ը:
«Քիսինջերը Մոսկվայում է գտնվում «Պրիմակովյան ընթերցումներին» մասնակցելու կապակցությամբ, որոնք այսօր մեկնարկել են,- լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: - Եվ այստեղ նրա գտնվելու հնարավորությունն օգտագործվում է (Պուտինի և Քիսինջերի) կարճատև շփման համար»: