29/06/2017 11:21
Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց պետք չէ ավելորդ սպասելիքներ ունենալ. Շավարշ Քոչարյան
Անվտանգության հարցերում մեր հույսն առաջին հերթին մեզ վրա պետք է դնենք, խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու շարունակական գործընթացին:
«Չպետք է ունենալ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել: Դա իրականությունն է, և մեր դիրքորոշումն այդ հարցում հստակ ու պարզ է», - ասաց փոխնախարարը:
Վերջինս ընդգծեց, որ հենց այս տրամաբանությունից ելնելով էլ Հայաստանն իր արտաքին հարաբերությունները կառուցում է թե՛ Ռուսաստանի, թե՛ այլ գործընկերների հետ:
Ի դեպ, երեկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել էր, որ ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին՝ լինի դա ռուսական զենք, իսրայելական, թե թուրքական, դատապարելի է, քանի որ Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է ժողովրդական վերահոսկության մեխանիզմների բացակայության պատճառով: