29/06/2017 10:44
Քաղավիացիայի «Թեժ գծի» հեռախոսահամարը փոփոխվել է
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Թեժ գծի» հեռախոսահամարը փոփոխվել է, տեղեկացնում են ՔԱԳՎ լրատվական ծառայությունից։
Քաղաքացիական ավիացիային վերաբերող տարաբնույթ տեղեկատվություն և առաջարկություններ ստանալու դեպքում այսուհետ կարող եք զանգահարել + (374 10) 28 22 65 հեռախոսահամարով:
Նոր, փոփոխված հեռախոսահամարը կգործի վաղվանից՝ հունիսի 30-ից, շաբաթը 7 օր՝ 24 ժամ: