29/06/2017 15:22
Զինծառայող Ռոլանդ Սահակյանի բուժման համար կառավարությունը ՊՆ-ին կհատկացնի 3 մլն 495 հազար դրամ
Առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային և բազմաբեկորային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարությունը Պաշտպանության նախարարությանը կհատկացնի 3 միլիոն 495 հազար դրամ:
Ընթացիկ տարվա մայիսին կառավարությունը Ռոլանդ Սահակյանի բուժումը ՌԴ-ում իրականացնելու համար հատկացրել էր 4 միլիոն 138 հազ. դրամ: ՌԴ համապատասխան բժշկական վերականգնողական կենտրոնի ներկայացրած փաստաթղթերի համաձայն, Ռ. Սահակյանի բուժման և վերականգնման վերջնական ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 413.700 ՌԴ ռուբլի, որի հիման վրա էլ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվում են նոր միջոցներ: