29/06/2017 17:37
Սյունիքում կարկուտ է տեղացել. Պատճառած վնասը քիչ չէ. Լուսանկարներ
Սյունիքում տեղացած կարկուտը վնաս է հասցրել գյուղատնտեսությանը։
«Սյունիքի մարզում կա աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ աշխատանքները կարգավորող հանձնաժողով, ամեն համայնք ունի իր հանձնաժողովը, հիմա կոնկրետ Սիսիանում հանձնարարվել է կատարել ուսումնասիրություն ու տեղեկացնել մարզային հանձնաժողովին», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այդ տվյալների հիման վրա, օրենքին համապատասխան, որոշում կընդունվի։
«Բայց այս պահին դեռ վաղ է ասել, թե ինչքան վնաս է պատճառել կարկուտը», - ասաց Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակը՝ ընդգծելով, որ աշխատանքներն արագ հունով են ընթանում, քանի որ, կարելի է ասել, որ կարկուտի պատճառած վնաս քիչ չէ։
Լուսանկարները՝ Արևհատ Ամիրյանի