30/06/2017 12:06
Սիրիահայերին վարկերը տրամադրվում են 4 տոկոսով. Հրանուշ Հակոբյան
Անցած տարիների ընթացքում 22 հազար սիրիահայ է ժամանել Հայաստան, ԱԺ-ում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ սիրիահայերի կրթության, առողջապահության և սոցիալական խնդիրներն ամբողջությամբ անվճար են լուծվում:
«Նրանց ինտեգրման խնդիրները հեշտությմաբ են լուծվում: Շուրջ 2000 երեխա սովորում է դպրոցներում, 500 երիտասարդ՝ բուհերում: Վարձավճարների հարցում բարեգործական հիմնադրամների հետ միասին օգնում է պետությունը», - նշեց է Հրանուշ Հակոբյանը:
Վերջինս նկատեց, որ նախարարությունը զարգացման կենտրոնի հետ ստեղծել է նաև միասնական հարթակ, որտեղ սիրահայերին ուսուցանում են ՀՀ օրենսդրությունն ու բիզնես ծրագրեր:
Նախարարը նկատեց, որ սիրիահայերին նախարարության միջնորդությամբ ցածր տոկոսադրույքով՝ 4 տոկոսով են վարկեր տրմադրվում՝ 5 տարի մարման ժամկետով: