30/06/2017 13:09
Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ քննարկել Հայաստանի ապագան (Տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀԿ-ից բազմաթիվ մարդկանց հետ պատրաստ է համագործակցության:
Aysor.am-ի հարցին՝ ՀՀԿ-ականներից ու՞մ հետ կհամագործակցի, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ բազում անուններ կան, բայց այս պահին չի նշի անուններ։
Aysor.am-ի դիտարկմանը՝ թե սուր քննադատության է ենթարկում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, արդյոք կարծու՞մ է, որ ՀՀԿ-ում կհամաձայնեն համագործակցել «Ժառանգության» հետ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես Սերժ Սարգսյանին, որպես լեգիտիմ, մի բանում եմ ընդունում՝ որպես ՀՀԿ-ի նախագահ: Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության լեգիտիմ նախագահն է ու, որպես իմ գործընկեր, պատրաստ եմ իր հետ քննարկել Հայաստանի ապագան՝ որպես կուսակցության նախագահ»։