Սկսեց պաղպաղակները համբույրներով վաճառել, ասում էր՝ դե պաչի, որ բացեմ սառնարանը, վերցնես. Խոսում են սեռական բռնության զոհերը

04/07/2017 12:14

Սկսեց պաղպաղակները համբույրներով վաճառել, ասում էր՝ դե պաչի, որ բացեմ սառնարանը, վերցնես. Խոսում են սեռական բռնության զոհերը


Դեռահաս երեխաների նկատմամբ տղամարդու սեռական ոտնձգությունների մասին վերջերս «Ինքնագիր» հանդեսում բարձրաձայնած Նանա Մանուչարյանի պատմությունը բուռն քննարկման տեղիք տվեց։ Կինը իր ու շատ երեխաների նկատմամբ ամուսնու սեռական ոտնձգությունների մասին պատմությունը ներկայացրել էր հանրությանը՝ նպատակ ունենալով գտնել արդարություն, պատժել տարիներ շարունակ ազատության մեջ գտնվող բռնարարին։

Այդ հոդվածի շուրջ սոցիալական ցանցերում ծավալված քննարկումներում շատերն էին պնդում, թե Հայաստանում երեխաների նկատմամբ սեռական բռնությունների դեպքերը շատ քիչ են։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2015-ին երեխաների նկատմամբ սեռական բռնության 75 դեպք է արձանագրվել, 2016-ին դեպքերի բացահայտումները կտրուկ աճել են՝ հասնելով 115-ի։

Սակայն սա ամբողջական պատկերը կարող է չլինել, քանի որ «զոհերը» պարզապես չեն խոսում իրենց հետ պատահածի մասին, ամաչում են, վախենում են հասարակական կարծիքի ճնշումներից, ինչն էլ պատճառ է լինում, որ նրանք թաքցնեն իրենց հետ կատարվածը։ Հայաստանում մանկապղծության բացահայտման վերջին աղմկահարույց դեպքը Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում տեղի ունեցածն էր, երբ ուսուցիչ Լևոն Ավագյանը տարիներ շարունակ սեռական ոտնձգություն է իրականացրել դպրոցի աշակերտուհիների նկատմամբ։ Հանցագործության մասին առաջինը բարձրաձայնեց ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը և արդյունքում ուսուցիչը, ընդունելով իր հանցանքը, դատապարտվեց։

Aysor.am-ը սկսում է մանկապղծության զոհերի բացառիկ շարք, որի շրջանակներում մարդիկ ներկայացնում են իրենց հետ տեղի ունեցածը և այն, թե ինչպես են դա հաղթահարել։

Հայ գրականության մեջ առաջին բարեհաջող քայլերն անող երիտասարդ Կարինան Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում առաջին անգամ է խոսել իր նկատմամբ բռնաբարության փորձի մասին։

Պաղպաղակ վաճառողը և 12 տարեկան աղջնակը

Ինձ հետ բռնաբարության փորձ պատահել է 12 տարեկանում, տան մոտակայքի կրպակի տերն է սեռական ոտնձգություններ թույլ տվել։ Ես միշտ շփվող երեխա եմ եղել ու, բնական էր, ինձ գրկում ու համբուրում էին շատերը, հաճախ լավ խոսքեր էին ասում, գովում էին։ Վաճառողը ևս բացառություն չէր, սկզբում նորմալ էի վերաբերվում։ Միշտ ասում էր, որ շատ առանձնահատուկ ու աչքի ընկնող բալիկ եմ, հարցեր էր տալիս, թե որտեղ եմ սովորում, ինչով եմ զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունեմ՝ այդպիսով ստեղծելով մտերմիկ տրամադրություն։ Դե ինքն էլ մեր դիմացի շենքում էր ապրում, ի՞նչ կար թաքցնելու։ Հետո, իմ սիրելի պաղպաղակից միայն իր կրպակում կար մեր տարածքում, ու իմ նախընտրած տեսակից ինձ համար հատուկ պահում էր․ բա ո՞նց չսիրես նման մարդու։

Սկսեց պաղպաղակները համբույրներով վաճառել, ասում էր՝ դե պաչի, որ բացեմ սառնարանը, վերցնես։ Հետո ինքն էր այտս համբուրում, մի քանի անգամ առաջարկել է վիզս ու փորս համբուրել, բայց մերժել եմ։ Հետո նկատեցի, որ իմ պաղպաղակի արկղը սառնարանի ներքևում է դնում, խնդրում, որ ես կռանամ ու վերցնեմ, ու այդ դիրքով ինձ մեջքից իբր բռնում ու օգնում էր, բայց հիմա եմ հասկանում, որ սեռական օրգաններով հետույքիս էր կպնում։ Ես տնեցիներին ոչինչ չէի ասում, նախ վախենում էի, որ կզայրանան, հետո այդ պահին պաղպաղակն իմ աչքին ավելի կարևոր էր թվում, շատ էի սիրում, հո չէի՞ զրկվելու։

Այսպես երևի երկար կշարունակվեր, մինչև մի օր չասեր, որ սենյակ ունի իր կրպակի մեջ, ասաց՝ շոգ է, արի պառկի, հանգստացի մի քիչ, ասացի, որ չեմ ուզում, խաղալուց չեմ հոգնել, ձեռքիցս բռնեց ու սկսեց քարշ տալ սենյակ, ընթացքում բերանս փակելով ու շորտս իջեցնել փորձելով։ Թեթևակի խեղդում էր ինձ ու տեսնելով, որ խփում եմ ոտքերով, ինքը փորձեց իր շալվարն արձակել։ Ցերեկվա ժամ էր, փողոցում մարդ չկար, ինչ-որ կերպ ստացվել է խփել ու փախնել արագ։ Այդ դեպքից հետո էլ չմտա նրա խանութ։ Մեջս վերջերս եմ քաջություն գտել այս ամենը  մորս պատմելու, բայց երևի շուտ էր պետք։  Այդ մարդն արդեն մահացել է, հիվանդությունից ու շատ ծանր մահով, էլի նոր եմ իմացել ու, եթե անկեղծ, շատ ուրախ եմ։

«Ես եզակի դեպքը չեմ»

Ես եզակի դեպքը չեմ, նմանօրինակ պատմություններ շատերի հետ է պատահում, ուղղակի չեն խոսում, որովհետև հասարակությունը չի հասկանում, որովհետև մտածում են՝ ինձ հետ նման դեպք չի պատահել, ուրեմն՝ չկա, տարածված չէ։ Տղամարդիկ ավելի անհանդուրժող են, կարծում են, թե բոլորն իրենց պես են՝ առողջ հոգեբանությամբ, ու չեն հավատում, որ սեռական ոտնձգությունները կարող են տարածված լինել։

Բայց արի ու տես, որ դա փաստ է, պատճառը փակ հասարակություն լինելն է՝ կարծրատիպեր սիրող ու պիտակներ փակցնող։ Դրա համար էլ շատերը լռում են։ Գուցե սա էլ մտածեն, թե հորինել են, որովհետև անանուն է լինելու։ Դա ընդամենը արդարացում է, վախ՝ տեսնելու իրականությունը։ Խնդրում եմ հատկապես ծնողներին չտրվել իրենց ուզած մտքերին ու անտեսել այս փաստը, բայց և ավելորդ լարվածություն չմտցնել երեխաների մեջ։ Ուղղակի փորձեք երեխաների վստահությունը շահել, որպեսզի ձեզ ընկերոջ պես վերաբերվեն ու կիսվեն ամեն մանրուքով, այդ ժամանակ կնկատեք ու կկարողանաք կանխել նման մարդկանց քայլերը։

Հետևանքը՝ առաջացան խնդիրներ տղամարդկանց հետ

Ես շատ լուրջ խնդիր ունեմ տղամարդկանց հետ մինչ օրս։ Հատկապես «մարմնային» հարցերում։ Ինձ համար պաշտպանության մեթոդ գտա, օրինակ, սկսեցի արհեստականորեն ավելորդ քաշ հավաքել, գդալով շաքարավազ էի ուտում, որովհետև համարում էի, որ եթե տգեղ լինեմ, ինձ մոտ չեն գա։ Բայց հետո հասկացա, որ, որպես այդպիսին, գեղեցկությունը հարաբերական է ու չի կարելի առողջությանդ այդպես վնասել։ Հիմա արդեն ինչ-ինչ առողջական հարցերի համար բժշկի ցուցումն է նիհարելը, բայց նկատում եմ, որ էլի ձգձգում եմ, գիտակցում եմ կարևորությունը, պատկերացնում եմ՝ ինչ լավը կլինեմ, բայց չեմ կարողանում ինձ համոզել ու սկսել նիհարել։ Ի դեպ, միակը չեմ. շփում ունեցել եմ սեռական բռնության կամ ոտնձգության հանդիպած աղջիկների, նրանցից շատերն ավելորդ քաշի խնդիր ունեն։

Իսկ տղամարդկանց հետ դժվար է լիարժեք բացվելը, շատ սուր վախ կա սեռական հարաբերություններից ու չնայած գիտակցում ես, որ բնական բան է, էլի չես կարողանում հաղթահարել։ Դժվար է դառնում վստահելը, անընդհատ կամուկացի մեջ ես լինում։ Ուղղակի չպետք է տրվել այդ մտքերին, չնայած հնարավոր չէ նման դառը փորձը հետագայում իր հետքը չթողնի։ Ես որքանով կարողանում եմ փորձում եմ փոխվել,հոգեբանի հետ էլ եմ զրուցել, շատ դրական ազդեցություն է թողել, մնում է արդեն կոնկրետ քայլերով ու վախը հաղթահարելով ամրապնդել դա։

Ի՞նչ անել, որ սեռական բռնության զոհերը խոսեն

Դադարել ձևացնել, թե նման բան չկա։ Դադարել ասել, որ օրինակները հորինված են, որ եզակի դեպքեր են։ Ոչ, դրանք եզակի դեպքեր չեն, որովհետև փակ ու որևէ թեմայով չխոսող հասարակության մեջ նման դեպքերը շատանում են մեխանիկորեն։ Պարզ բան է։ Այո, միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում էլ կա նման երևույթ, բայց չպիտի սա որպես հասարակ ու բնական բան դիտարկվի։ Հետո, պետք է ազատվել տարատեսակ պիտակներից։ Օրինակ, եթե աղջիկը կույս չէ, միանգամից դիտարկում են իբրև անբարոյականի։ Հիմարություն։ Ժամանակն է հասկանալու, որ ամեն մարդ իր մարմնի տերն է, կարիք չկա այն պիտակավորել ու քննարկել։ Ի դեպ, սրանից շատերն օգտվում են, քիչ չեն դեպքերը, երբ ազատ կյանքով ապրող աղջիկներ հայտարարում են, թե իրենց բռնաբարել են, որպեսզի չխոսեն իրենց ապրած կյանքի մասին։ Հենց սրանից ելնելով են նաև կոմպլեքսավորվում իսկապես բռնության ենթարկվածները։ Որովհետև սկսել են շահագործել նման դեպքերը։ Չշահագործելու համար պետք է թույլ տալ խոսել աղջիկներին, չքննարկել ու չմեղադրել նրանց, ըստ այդ ցուցմունքների դատական գործեր հարուցել ու պատժել մեղավորներին։

Մեր զրուցակցի անունը պայմանական է։ Aysor.am-ը պատրաստ է հարթակ տրամադրել սեռական ոտնձգության զոհ դարձած նաև այլ մարդկանց։ Գաղտնիությունը երաշխավորվում է:

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը 18/04/2024 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան 18/04/2024 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին 18/04/2024 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ 18/04/2024 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 18/04/2024 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը 18/04/2024 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 18/04/2024 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 18/04/2024 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին 18/04/2024 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն 18/04/2024 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է 18/04/2024 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը 18/04/2024 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ 18/04/2024 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 18/04/2024 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ 18/04/2024 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա 18/04/2024 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 18/04/2024 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում 18/04/2024 13:18 Այսօր հայտարարել եմ գործադուլ, բոլորդ էլ կարող եք այդ քայլին գնալ. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) 18/04/2024 13:14 Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ) 18/04/2024 13:08 Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակը 18/04/2024 13:00 Անմոռանալի հույզեր… ․ այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո 18/04/2024 12:55 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից 18/04/2024 12:47 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 18/04/2024 12:40 Փաստորեն, էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է. Աթանեսյան 18/04/2024 12:34 Խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, Սամվելը վաղը հրավիրվել է հարցաքննության. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 12:30 Մեր պայքարը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար է. Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով (Տեսանյութ) 18/04/2024 12:20 Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում ապամոնտաժվում է 22 ավտոտնակ

Տվյալ բաժնի վերջին նյութերը