Մխիթար Ավետիսյանը նախապես ուսումնասիրել է ՊՊԾ գնդի տարածքը. Ինչպե՞ս են նախապատրաստել գնդի գրավումը

07/07/2017 14:58

Մխիթար Ավետիսյանը նախապես ուսումնասիրել է ՊՊԾ գնդի տարածքը. Ինչպե՞ս են նախապատրաստել գնդի գրավումը


Aysor.am-ի տրամադրության տակ է հայտնվել ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ քրեական գործի մեղադրական եզրակացությունն ամբողջությամբ։ Այս քրեական գործի շրջանակներում մեղադրյալները 32-ն են։ Քրեական գործը անջատվել է երկու մասի։ Գլխավոր դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը, ուղարկել դատարան և երկու մասով, բայց առանձին վարույթներով դատական նիստերը մեկնարկել են, սակայն դատավարությունը տարբեր պատճառներով հետաձգվում է և քննության փուլ, ըստ էության, չի մտել։

Մինչ այդ, Aysor.am-ը սկսել է հրապարակումների շարք՝ ներկայացնելով, թե ինչպես է կազմակերպվել ՊՊԾ գնդի գրավումը, ինչ հանգամանքներում են սպանվել ոստիկանները, ինչպես է կատարվել բանկոմատից խոշոր չափի գումարի կողոպուտը և այլ դրվագներ։

Այսպես, ըստ մեղադրական եզրակացության, ամեն ինչ սկսվել է դեռ 2012-ից, երբ այս գործով մեղադրյալներ Պավել Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը անդամագրվել են Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների ստեղծած «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնությանը, որի անդամներ Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի և մյուսների պայմանավորվել են կազմակերպել զանգվածային անկարգություններ: Այդ նպատակով դեռ 2014-ի մայիսից նրանք հավաքագրել են խմբեր, կազմակերպել են հանրահավաքներ, ավտոերթ:

Զանգվածային անկարգություններ նախապատրաստելու կասկածանքով 2015-ի ապրիլի 7-ին Ժիրայր Սեֆիլյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը և Գևորգ Սաֆարյանը կալանավորվում են: Սակայն դատախազի որոշմամբ, Ժիրայր Սեֆիլյանի, Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվում է ու նրանք ազատ են արձակվում: Այդուհանդերձ, ըստ նույն փաստաթղթի, գտնվելով ազատության մեջ Սեֆիլյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը և մյուսները չեն հրաժարվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու իրենց մտադրությունից:

Մասնավորապես, Սեֆիլյանն ունեցել է կազմակերպված խումբ՝ իր ենթախմբերով, ու դրանց պատասխանատուների հետ միասին ծրագրել է զավթել Հայաստանի տարբեր վայրերում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքերը, շինությունները ու հարկադրել պետությանը կատարել որոշ գործողություններ: Ավելին, ենթախմբի անդամներին Սեֆիլյանը տրամադրել է ինքնաձիգ ու փամփուշտներ, սակայն նախորդ տարվա հունիսի 20-ին ձերբակալվել ու կալանավորվել է: Այժմ այս գործով, որի շրջանակներում մեղադրյալ է ութ անձ, դատական նիստեր են ընթանում, սակայն գործը դատաքննության փուլ դեռ չի մտել։

Մեղարդական եզրակացության մեջ հատուկ նշվում է ասուլիսում Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը՝ ժողովրդի՝ զինված ապստամբություն անելու իրավունք ունենալու մասին։ Բացի այդ հիշատակվում է նաև Գարեգին Չուգասզյանին բանտից ուղղված Ժիրայր Սեֆիլյանի նամակը.  «Այժմ ես բանտում եմ, ուստի դու պետք է ստանձնես նաև մեր տանդեմի այդ գործառույթը: Համոզված եմ, որ հաջողելու ես: Համոզված եմ նաև, որ շատ մոտ ապագայում դեռ առիթ ու հնարավորություն կունենանք միասին ծառայելու մեր ազգին և Հայրենիքին: Ի գո՛րծ, սիրելի՛ Գարեգին: Մե՛նք ենք տերը մեր երկրի»:

Ովքե՞ր են եղել զինված խմբի կազմում

Այսպես, «Սասնա ծռերի գործով» մեղադրական եզրակացության համաձայն, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Լամբարյանը, Արայիկ Խանդոյանը և մյուսները որոշել են զավթել ոստիկանության Պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենք-շինությունները և ոստիկանական տրանսպորտի միջոցները, ինչպես նաև վերցնել ու պահել պատանդներ: Խմբի անդամների նպատակը եղել է զավթածն ու պատանդներին ազատելու պայմանով հարկադրել պետությանը ազատ արձակել կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանին ու մյուսներին:

Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի հետ միասին զինված խմբում են եղել Մխիթար Ավետիսյանը, Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, Աշոտ Պետրոսյանը, Արայիկ Խանդոյանը, Էդվարդ Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Տիգրան Մանուկյանը, եղբայրներ՝ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները, Արամ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Արմեն Լամբարյանը, Արայիկ Հակոբյանը, Թորոս Թորոսյանը, Վրաստանի Հանրապետության Ախալցխայի շրջանի բնակիչ Գևորկ Իրիցյանը, երկար տարիներ Ռուսաստանում բնակված Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը և Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում բնակված Սեդրակ Նազարյանը:

Իսկ ահա Սպիտակի բնակիչ Արմեն Լամբարյանը կարողացել է հավաքագրել Սպիտակի և մերձական գյուղերի բնակիչների՝ Արթուր Մելքոնյանին, Էդգար Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին, Գևորգ Մելքոնյանին, Ռուբեն Գրիգորյանին, Արթուր Սողոմոնյանին և Տիգրան Սարգսյանին: Խմբի կազմում է եղել «Դեդ» մականունով Մարտիրոս Հակոբյանը, նրա որդին՝ Կարեն Հակոբյանը և նրա ընկերը՝ Վահե Պետրոսյանը: Խմբում է եղել նաև Արմեն Բիլյանը ու նրա մորեղբայրը՝ Հովհաննես Վարդանյանը: Նրանց դերերը, ըստ մեղադրական եզրակացության, հստակ բաշխված են եղել։

Ինչպե՞ս է նախապատրաստվել ՊՊԾ գնդի գրավումը

Խմբի անդամները ՊՊԾ գնդի տարածքը նախապես են ուսումնասիրել: Խմբի անդամ  Մխիթար Ավետիսյանը Երևանի Սարի Թաղ թաղամաս տանող բարձրադիր ճանապարհից ուսումնասիրել է Խորենացի փողոցում տեղակայված ՊՊԾ գնդի տարածքը, դրա վարչական շենքերն ու շինությունները, ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվող ծառայության կարգն ու պայմանները։ Բացի այդ, խմբի մյուս անդամների հետ ինտերնետով զննել է տարածքի և շինությունների ներքին կառուցվածքը: Հենց դա էլ հիմք է եղել, որ ծրագրվի զինված հարձակման գործողությունների հաջորդականությունը:

Խմբի մոտ եղել է 14 ինքնաձիգ, այդ թվում՝ «ԱԿ-74-Ս» տեսակի 5,45 մմ տրամաչափի՝ 12 ինքնաձիգ, «ԱԿՄ» տեսակի 7,62 տրամաչափի՝ 2 ինքնաձիգ, ռազմամթերք համարվող 840 հատ 5,45 մմ տրամաչափի և 552 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներով, «Ռևոլվեր» տեսակի 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, ինչպես նաև ռազմամթերք համարվող նռնակներ՝ 12 հատ «Ֆ-1» տեսակի, «ՌԳԴ-5» տեսակի՝ 4 հատ, «ՌԳ-42» տեսակի՝ 1 հատ, «Մ-75» տեսակի՝ 1 հատ, «Ջ-1» տեսակի՝ 1 հատ, 1 հատ ինքնաշեն նռնակ «ՈւԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով, փշրտող գործողության համար նախատեսված պայթուցիկ նյութ պարունակող տրոտիլային պայտաղյուս՝ 400 գր տրոտիլային խորանարդ 1 հատ, ձեռքի նռնակների պայթեցման համար նախատեսված պայթուցիչներ՝ «ՈւԶՌԳՄ» տեսակի՝ 14 հատ, «Մ-75» տեսակի՝ 2 հատ, ինչպես նաև 5,6 մմ տրամաչափի ակոսափող հրացանի համար նախատեսված 58 հատ փամփուշտներ:

Բացի այդ, խմբի անդամներ փորձել են մեքենա ձեռք բերել, որպեսզի դրանով կարողանան ՊՊԾ գնդի դարպասները կոտրելով անցնել տարածք: Այդ նպատակով Մխիթար Ավետիսյանն ու Էդվարդ Գրիգորյանը սկսել են փնտրել բեռնատար ու դրա վարորդին ընդգրկել խմբում:

Որոնումները կանգ են առնում «ԿռԱԶ-256 Բ1» մակնիշի ինքնաթափ բեռնատար ավտոմեքենայի վարորդ Խաչատուր Գիչյանի վրա, որին հայտնում են ՊՊԾ գունդը գրավելու մասին ծրագիրը: Սակայն Գիչյանը հրաժարվում է ընդգրկվել խմբում, փոխարենը համաձայնում է խմբին տրամադրել բեռնատարը: Եվ Մխիթար Ավետիսյանն ու Էդվարդ Գրիգորյանը որոշել են իրենք վարել ավտոմեքենան:

Այսպես, ավարտելով գնդի գրավման նախապատրաստական կազմակերպչական աշխատանքները՝ կազմակերպված խումբը որոշել է հարձակումն իրականացնել 2016-ի հուլիսի 17-ի լուսադեմին:

Մինչև Խորենացի փողոց մուտք գործելը, խմբի անդամները հավաքվել են Սևանի փողոցում, միմյանց միջև բաժանել իրենց մոտ եղած զենքը ու հասել Խորենացի փողոց:

Շարունակելի... 

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը

Տվյալ բաժնի վերջին նյութերը