Ասեցի՝ չկրակես, չշարժվես, դու չլսեցիր, ես էլ կրակեցի. ի՞նչ հանգամանքներում են ՊՊԾ գնդում սպանվել ոստիկանները

07/07/2017 19:02

Ասեցի՝ չկրակես, չշարժվես, դու չլսեցիր, ես էլ կրակեցի. ի՞նչ հանգամանքներում են ՊՊԾ գնդում սպանվել ոստիկանները


Aysor.am-ը հրապարակման առաջին հատվածում ներկայացրել էր, թե ինչպես են «Սասնա ծռեր» խմբի անդամները կազմակերպել ու շուրջ մեկ տարի առաջ գրավել Երևանի Խորենացի փողոցում գտնվող ոստիկանության պարեկապահակետային (ՊՊԾ) գունդը:

Ոստիկանության ՊՊԾ գունդ զինյալները մուտք են գործել Գիչյանին պատկանող «ԿռԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով, որը վարել է խմբի անդամ Էդվարդ Գրիգորյանը: Բեռնատարով նա կոտրել է գնդի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարսպի մի հատվածը: Այնուհետև, ըստ մեղադրական եզրակացության, հրազենի գործադրմամբ ներխուժել են գնդի տարածք, բաժանվել մի քանի ենթախմբերի ու տարբեր ուղղություններով առաջացել: Նրանք, ընդհանուր առմամբ, զավթած են պահել գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող 24 ոստիկանական ու 11 քաղաքացիական տրանսպորտի միջոցներ:

Խմբի անդամները առաջինը պատանդ են վերցրել գնդի հսկիչ-անցագրային կետում ծառայություն իրականացնող ոստիկաններ՝ Արթուր Հարությունյանին, Արամայիս Մարտիրոսյանին և գիշերային հանգստի ժամին գնդի տարածքում, անցագրային կետի մոտ իր «ՎԱԶ 2101» մակնիշի մեքենայում հանգստացող Վլադիմիր Սիրեկանյանին: Մասնավորապես, մեղադրական եզրակացությունում կարդում ենք, որ Աշոտ Պետրոսյանը հարձակվել է Արամայիս Մարտիրոսյանի վրա, կապել ձեռքերը և պահել հսկիչ-անցագրային կետի հանգստի սենյակում:

Պավել Մանուկյանը, Մխիթար Ավետիսյանը և Արայիկ Խանդոյանը հարձակվել են Արթուր Հարությունյանի վրա, սպառնալիքով հափշտակել են նրա «ԱԿՍՈՒ-74» տեսակի ինքնաձիգը և մեկ հատ «Մակարով» տեսակի ատրճանակը՝ լիցքավորված փամփուշտներով:

Խմբի մի քանի անդամները հսկել են գնդի հսկիչ-անցագրային կետը և հարակից տարածքները, ինչպես նաև հսկիչ-անցագրային կետի հանգստի համար նախատեսված սենյակում պահվող պատանդառված ոստիկաններին, իսկ խմբի մյուս անդամներն առաջացել են գնդի շարային հրապարակի ուղղությամբ:  

Խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը իր 5,45 մմ տրամաչափի «ԱԿ-74-Ս» տեսակի ինքնաձիգից կրակոցներ արձակելով, գնդի մուտքի դարպասների կողմից վազել է դեպի շարահրապարակին հարակից գնդի հրամանատարական վարչական շենքի ուղղությամբ, հետապնդել շենքից դուրս եկած գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին:

Մեղադրական եզրակացության համաձայն, Սմբատ Բարսեղյանին հետևել է խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանը: Նշվում է, որ Սմբատ Բարսեղյանը մտել է ՊՊԾ գնդի շենք և թաքնվել միջանցքի՝ դեպի Արթուր Վանոյանի աշխատասենյակ տանող պատի հետևում, որտեղից կրակ է արձակել միջանցքի ուղղությամբ: Շարունակելով դիմադրել՝ Արթուր Վանոյանը միջանցքի իր աշխատասենյակի մոտից «Մակարով» տեսակի ատրճանակից կրակ է արձակել Սմբատ Բարսեղյանի ուղղությամբ:

«Փոխհրաձգության ժամանակ հաշվելով Արթուր Վանոյանի կողմից արձակված գնդակների քանակը և համոզվելով, որ նրա ատրճանակի պահունակում եղած 8 փամփուշտները կրակոցներից սպառվել են՝ Սմբատ Բարսեղյանը, Արթուր Վանոյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դուրս է եկել պատի հետևից և իր ինքնաձիգից կրակ է արձակել կրծքավանդակի առաջնային մակերեսով դեպի իրենց ուղղված Արթուր Վանոյանի վրա: Արձակված կրակոցից Արթուր Վանոյանը կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին (մուտքային) և ձախ բազկի շոշափող (ելքային) թափանցող, միջանցիկ հրազենային վիրավորում ստանալու հետևանքով հեմոռագիկ, տրավմատիկ շոկից մահացել է:

Այսինքն՝ Սմբատ Բարսեղյանը, գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելը, պատանդներ վերցնելն ու պահելը հեշտացնելու նպատակով, սպանել է Արթուր Վանոյանին՝ կապված վերջինիս ծառայողական գործունեության հետ և զուգորդված ՀՀ ոստիկանության աշխատակիցներին պատանդ վերցնելով», - գրված է մեղադրական եզրակացության մեջ:

Դրանից հետո Սմբատ Բարսեղյանը մուտք է գործել Վանոյանի աշխատասենյակի մոտ գտնվող հանգստի սենյակ, որտեղից հափշտակել է Վանոյանին պատկանող 7,62 մմ տրամաչափի, օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի և ԿՌ-3277Դ ակոսափող որսորդական հրազենը: Գնդի հերթապահ ոստիկան Խաչատուր Մուրադյանը հերթապահ մասից, իսկ տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկան Տիգրան Դանիելյանը, առաջանալով հսկիչ-անցագրային կետ, տեսել են 25-30 զինված անձանց, որոնք իրենց հետ ուղեկցել են ոստիկան Արթուր Հարությունյանին՝ ձեռքերը ոլորած:

Տեսնելով սա՝ Խաչատուր Մուրադյանը նահանջել է և զուգահեռ հրահանգել է իրենից քիչ հեռու գտնվող Տիգրան Դանիելյանին՝ մարտական վիճակի բերել նրա մոտ գտնվող ինքնաձիգը:

Կազմակերպված խմբի անդամները իրենց մոտ եղած ինքնաձիգներից կրակոցներ են արձակել Խաչատուր Մուրադյանի և Տիգրան Դանիելյանի ուղղությամբ: Խաչատուր Մուրադյանը թաքնվել է շարային հրապարակում գտնվող արձանի հետևում, իսկ Տիգրան Դանիելյանը նետվելով՝ վայր է ընկել մայթի բորդյուրի վրա:

Սեդրակ Նազարյանը և մյուսները, ոստիկան Խաչատուր Մուրադյանի ուղղությամբ ինքնաձիգներից կրակոցներ արձակելով՝ մոտեցել են, նրան խուզարկելուց հետո համոզվել, որ նա զինված չէ, ապա պարզելով, որ նա գնդի հերթապահն է՝ պատանդ են վերցրել և պահանջել՝ ուղեկցել զինանոց, հանձնել զենքերը: Զինված խմբի անդամները նաև պատանդ են վերցրել գետնին ընկած ոստիկան Տիգրան Դանիելյանին:

Խմբի զինված անդամներ Պավել Մանուկյանը, Մխիթար Ավետիսյանը, Արմեն Լամբարյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Սեդրակ Նազարյանը, Թաթուլ Թամրազյանը, Տիգրան Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Արեգ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Մելքոնյանը, Արթուր Սողոմոնյանը, Էդգար Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Գևորգ Մելքոնյանը և Ռուբեն Գրիգորյանը զենքի գործադրմամբ, ՊՊԾ գնդի սպառազինության մեջ մտնող զենքերը հափշտակելու նպատակով հարձակվել են զորանոցի վրա, որի ընթացքում Արմեն Բիլյանն ու Արայիկ Խանդոյանը կրակահերթ են արձակել զորանոցի հերթապահ մասի պատուհանների ուղղությամբ:

Այնուհետև, նրանք հերթապահ Խաչատուր Մուրադյանից պահանջել են բացել զորանոցի հերթապահ մաս տանող մուտքի դուռը:

Մեղադրական եզրակացության մեջ կարդում ենք.

«Հասկանալով, որ Խաչատուր Մուրադյանը հնարավորություն չունի բացել դուռը, իսկ ներսում գտնվող հերթապահի օգնական, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը չի կատարում իրենց պահանջը՝ Արմեն Բիլյանն իր մոտ եղած ինքնաձիգից արձակած կրակահերթով վնասել է այդ դռան փականը, բացել դուռը և մտել ներս: Նրան հետևել են Արայիկ Խանդոյանը, ապա՝ խմբի մյուս անդամները»:

Այնուհետև Արմեն Բիլյանը միջանցքի նախամուտքում կրակոցներ արձակելուց հետո գնացել է դեպի հերթապահ մասի մուտքի դռան մոտ, որտեղ ծառայություն է իրականացնելիս եղել ոստիկանության աշխատակից Գագիկ Մկրտչյանը և ինքնաձիգից մինչև 10 սմ հեռավորությունից կրակ է արձակել Մկրտչյանի վրա:

Ոստիկանը կրծքավանդակ-որովայնային շրջանում և ձախ վերին վերջույթին ստացել է հրազենային գնդակային թափանցող, միջանցիկ վիրավորում՝ ներքին օրգանների տարբեր վնասվածքներով: Եվ վիրավոր վիճակում Գագիկ Մկրտչյանը դուրս է եկել հերթապահ մասից, հասել գնդի շարային հրապարակում գտնվող արձանի մոտ ընկած ոստիկան Տիգրան Դանիելյանին, ում օգնությամբ հասել է հսկիչ-անցագրային կետ:

Որոշ ժամանակ անց հսկիչ-անցագրային կետի մոտ Գագիկ Մկրտչյանին են մոտեցել խմբի անդամներից Կարեն Հակոբյանն ու Վահե Պետրոսյանը, որը իր շապիկով վիրակապել է Գագիկ Մկրտչյանի վնասված վերջույթը: Քիչ անց նրանց է մոտեցել Արմեն Բիլյանը:

Գագիկ Մկրտչյանը, դիմելով վերջինիս, հարցրել է. «ինչո՞ւ կրակեցիր», ինչին Բիլյանը պատասխանել է. «ասեցի՝ չկրակես, չշարժվես, դու չլսեցիր, ես էլ կրակեցի»: Դրանից հետո կազմակերպված խմբի անդամների պահանջով ոստիկան Տիգրան Դանիելյանը Գագիկ Մկրտչյանին ուղեկցել է գնդի տարածքից դուրս, ապա վերադարձել գնդի տարածք, քանի որ խմբի անդամները սպառնացել են՝ չվերադառնալու դեպքում գնդակահարել մյուս ոստիկան պատանդներին:

Գագիկ Մկրտչյանը, հասնելով Սարի թաղ տանող կամրջի մոտ գտնվող իրավապահ մարմինների պատնեշին, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացած հրազենային վնասվածքներից 2016 թվականի օգոստոսի 13-ին մահացել:

Առաջին Մաս

Շարունակելի...

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23/04/2024 23:54 Ոստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 23:40 Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն. ԵԿՄ Վանաձորի խորհուրդ 23/04/2024 23:26 Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա 23/04/2024 23:06 Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հետաքննել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դեպքերը․ Freedom House 23/04/2024 22:36 Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում․ Հուսամ՝ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղադրված սահմանային առաջին սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել 23/04/2024 22:19 Տավուշի Կիրանցում ջահերով երթ է՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակի 23/04/2024 22:01 Անահիտ Մանասյանը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին 23/04/2024 21:55 Իրենք «մոռանում են», որ Թուրքիայի կամ Ադրբեջանի ագենտներ են, մանիպուլյացիա են անում, հոգևորականին են վարկաբեկում․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան 23/04/2024 21:38 Տավուշից տարածքներ հանձնելու դեմ հանդես եկող 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանները 23/04/2024 21:33 Արշակ Կարապետյանը անհնազանդության ակցիաներ է սկսում 23/04/2024 21:25 ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը 23/04/2024 21:12 Ինչպես են ոստիկանները ցրում Տավուշից հողերի հանձնման դեմ բողոքողների ցույցը (լուսանկարներ) 23/04/2024 20:54 Բերման են ենթարկել նաև«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանին 23/04/2024 20:53 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներկայացրել է իր մտահոգությունները 23/04/2024 20:45 Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին․ ձերբակալվել են Սուրեն Պետրոսյանն ու Միհրան Մահսուդյանը 23/04/2024 20:31 Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմանները պահենք․ Սասուն Միքայելյան (Տեսանյութ) 23/04/2024 20:06 «Իրատեսական է, դրա ժամանակն էլ է գալու»․ Սերժ Սարգսյանը՝ գործող իշխանություններին հեռացնելու մասին (Տեսանյութ) 23/04/2024 19:53 «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց Հայաստանից տարածքներ հանձնելն արդարացնող պնդումներին՝ հնչող գործող իշխանության կողմից 23/04/2024 19:42 Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ 23/04/2024 19:36 Հույս ունեմ՝ այն հակազդեցությունն ու դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համահայաստանյան, համաժողովրդական․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) 23/04/2024 19:23 Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ 23/04/2024 19:03 «Ինձ չեմ տեսնում այն Երկրապահ կամավորական միության շարքերում, որը տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա»․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունից 23/04/2024 18:51 Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամների հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել 23/04/2024 18:36 Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին 23/04/2024 18:25 ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին 23/04/2024 18:15 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է մի քանի օր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածքներ հասցրած տղամարդու դին՝ կախված վիճակում 23/04/2024 18:02 Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին վերահաստատում ենք արդարադատության համար պայքարը շարունակելու մեր կամքը․ Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբ 23/04/2024 17:50 Սյունիքում տրամադրությունները լարված են 23/04/2024 17:39 Ալիևը գոհ է․ «Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել» 23/04/2024 17:26 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 23/04/2024 17:19 «Անհնար է, Հայաստանը չի կարող ազատվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»․ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքն» է պահանջում 23/04/2024 17:13 Անհապաղ վերանայել մամուլի դեմ ուղղված կառավարության որոշումը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն տալ ազատորեն լուսաբանել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները․ ՀԺՄ 23/04/2024 17:04 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 23/04/2024 16:51 Ալիևը հայտարարել է դելիմիտացիայի ժամանակ Հայաստանին նոր տարածքային պահանջներ ներկայացնելու մտադրության մասին․ «Էքսկլավներն» է պահանջելու 23/04/2024 16:42 Մեր բոլոր գործընկերները ողջունել են այս գործընթացը՝ բացառությամբ մեկ երկրի, «не знаю почему» և մեկ էլ դուք եք դեմ. Վարդանյանը՝ ընդդիմությանը 23/04/2024 16:36 ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 23/04/2024 16:29 Իշխանական հնարավոր բոլոր լծակներով, սատելիտներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 23/04/2024 16:20 Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում 23/04/2024 16:18 Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդուկ» տեսահոլովակը 23/04/2024 16:16 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք 23/04/2024 16:15 Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին. Ալիև 23/04/2024 16:13 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը 23/04/2024 16:10 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 23/04/2024 16:07 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 23/04/2024 15:59 Մենք տուն չենք տալիս թշնամուն. տավուշցի ՔՊ-ական պատգամավոր 23/04/2024 15:56 Անվստահություն, եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ Հայտարարություն 23/04/2024 15:53 Վախենալու է՝ վաղն ինչ ուղերձով է հանդես գալու ՀՀ ղեկավարը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչմանը 23/04/2024 15:47 Իշխանության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից 23/04/2024 15:44 Սասուն Միքայելյան, Դուք և Ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 15:38 Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ այս իշխանության՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու գործընթացն իրականություն է. Թուրքագետ 23/04/2024 15:29 Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Պատգամավոր 23/04/2024 15:24 Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ. Ոսկեպարի գյուղապետ 23/04/2024 15:15 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ 23/04/2024 15:12 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 23/04/2024 15:03 Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը 23/04/2024 14:58 Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար 23/04/2024 14:48 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան 23/04/2024 14:38 Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. Մարտիրոսյան 23/04/2024 14:27 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 23/04/2024 14:05 Ռուբինյանը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը 23/04/2024 13:54 Այս փուլում ժողովուրդն անտարբեր է, ընդդիմությունն՝ անկարող, իշխանությունն էլ թրքամետ է. Շարմազանով 23/04/2024 13:50 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը 23/04/2024 13:48 Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի 23/04/2024 13:45 Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 23/04/2024 13:41 «Տղավարի հելեք կանգնեք. կուսակցական խաղեր չտալ». Գեղարքունիքում պայքարի են դուրս եկել (Տեսանյութ) 23/04/2024 13:37 Կիրանցում դասադուլ է 23/04/2024 13:35 «Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ժամանակն է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծեք նոր ճանապարհային քարտեզ»․ Էրդողանը՝ ՀՀ-ին 23/04/2024 13:28 Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին հայկական երկու հանրապետությունները. Դանիելյան 23/04/2024 13:19 Սա քո համար է հող, իսկ մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք․ Տավուշի բնակիչը՝ Փաշինյանին 23/04/2024 13:15 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 23/04/2024 13:11 Չգիտենք, թե ինչ պայմաններում են ապրում գերեվարված անձինք. Կարմիր խաչից ստացված տեղեկություններն անբավարար են. Ստեփանյան 23/04/2024 13:06 Փակել են Երևան-Սևան մայրուղին (Տեսանյութ) 23/04/2024 13:01 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 23/04/2024 12:58 Հրդեհ՝ Հրազդանի կիրճում. այրվել է երկու վագոն-տնակ 23/04/2024 12:52 «Եթե մենք ունենք անելիք ու ասելիք՝ միայն հաղթանակի մասին է. մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ». Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է 23/04/2024 12:45 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան (ArmLur)․ Տեսանյութ 23/04/2024 12:29 Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի 23/04/2024 12:18 Պայքար է պետք ու վերջ. Նոյեմբերյանցի 23/04/2024 12:13 Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման վերաբերյալ 23/04/2024 12:09 Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում` ապրիլի 25-ին և 26-ին 23/04/2024 12:05 Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (Տեսանյութ) 23/04/2024 12:00 ՀՀ-ի կողմից միակողմանի զիջում է․ Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին 23/04/2024 11:53 Հայաստանից ո՞ր ընկերությունների կաթնամթերքն է Ռոսսելխոզնադզորը թույլատրել մատակարարել ՌԴ 23/04/2024 11:49 Ալեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը 23/04/2024 11:47 ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր 23/04/2024 11:45 Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների 23/04/2024 11:41 Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյանին 23/04/2024 11:38 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը. ՀՀ կառավարություն 23/04/2024 11:35 Մենք մտանք պատմության մեջ. Մխիթարյան 23/04/2024 11:31 Ոստիկանության պարեկային ծառայողների վերապատրաստման անհրաժեշտություն կա. Արսեն Թորոսյան 23/04/2024 11:27 Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ 23/04/2024 11:18 Եկեղեցին է, որ թույլ չի տալիս վերջնականապես վերածվենք անասունի, այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան 23/04/2024 11:16 Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը 23/04/2024 11:11 Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը 23/04/2024 11:08 ՄԻՊ-ը հանդիպել է լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 23/04/2024 11:06 Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները 23/04/2024 11:05 Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական Ձախափնյակ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի 23/04/2024 11:03 Սա ստի ու կեղծիքի գործընթաց է. ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել. Բագրատ Սրբազան 23/04/2024 10:59 Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ 23/04/2024 10:54 Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը