10/07/2017 22:25
Հայաստանի խորհրդարանի ընտրությունների ընթացքում պահպանվել են հիմնական ազատությունները. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ամփոփիչ զեկույց
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն այսօր հրապարակել է ապրիլի 2-ին տեղի ունեցած Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ամփոփիչ զեկույցը։
Ըստ դրա, ընդհանուր առմամբ ընտրությունների ընթացքում պահպանվել են հիմնական ազատությունները։
«Թեկնածուները կարողացել են ընտրապայքարն իրականացնել առանց սահմանափակումների», - ասված է զեկույցում։
Սակայն փաստաթղթի հեղինակները նշում են, որ հասարակության շրջանում ընդհանուր անվստահություն էր նկատվում և անհրաժեշտ է ձեռնարկել միջոցառումներ՝ խոչընդոտելու ընտրակաշառքի ու ճնշման դրսևորումներին։
Զեկույցի հեղինակները նաև ողջունում են իրավական բարեփոխումների անցկացումը Հայաստանում, նաև նշում, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, սակայն խորհորդ տալիս ակտիվացնել ջանքերը՝ ֆիզիկական սահմանափակումներով անձանց մասնակցությունը ընտրություններին առավել հասանելի դարձնելու համար։
Փաստաթղթում նաև նշվախ է, որ ԶԼՄ ներկայացուցիչների վարքագծի հստակ չափորոշիչներ պետք է սայմանվեն, անհրաժեշտ է բարելավել լրատվամիջոցների մշտադիտարկման մեթոդաբանությունը։