Վարուժան Ավետիսյանն ասել է, որ Սմբատ Բարսեղյանն է ոստիկան Արթուր Վանոյանի վրա կրակողը. Օսիպյանի ցուցմունքից

11/07/2017 09:45

Վարուժան Ավետիսյանն ասել է, որ Սմբատ Բարսեղյանն է ոստիկան Արթուր Վանոյանի վրա կրակողը. Օսիպյանի ցուցմունքից


Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ինչպես հայտնի է, գրեթե մեկ տարի առաջ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ճանաչվել է տուժող, քանի որ մի քանի օր շարունակ գնդում պահվել է որպես պատանդ։ Նրա ու ոստիկան մյուս պատանդների ազատման դիմաց, ըստ գործի նյութերի, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները պահանջել են Սերժ Սարգսյանի հրաժարականը և ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին։

Այսօր, ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք մեղադրական եզրակացության՝ Վալերի Օսիպյանի ցուցմունքի հատվածը։

Նախ նա պատմել է՝ ինչպես է տեղեկացել, որ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. ասել է, որ Երևանի ոստիկանության կենտրոնի բաժնից ստացել է ահազանգ, որ ՊՊԾ գնդի վրա հարձակում է իրականացվել ու կան զոհեր և անմիջապես ծառայողական մեքենայով գնացել դեպի ՊՊԾ գունդ։ Արդեն այստեղ ոստիկանության մյուս աշխատակիցների մոտ եղած ռադիոկապից տեղեկացել է, որ զինված անձինք նույնպես օգտվում են նույն հաճախականությունից:

Ռադիոկապով լսելով նրանից երկուսի խոսակցությունը՝ հասկացել է, որ նրանցից մեկը Պավել Մանուկյանն է, ում ճանաչել է ցույցերից և հավաքներից՝ որպես Ժիրայր Սեֆիլյանի կողմնակցի: Ռադիոկապով դիմելով Պավելին՝ ներկայացել է, բացատրել նրանց գործողությունների անօրինական լինելը, դրանց հետևանքները և առաջարկել է դուրս գալ, վայր դնել զենքերը, ինչին վերջինս բացասական պատասխան է տվել:

Սակայն Պավել Մանուկյանն ընդունել է Օսիպյանի առաջարկը՝ հանդիպել որոշ հեռավորության վրա գտնվող «Քարերի աշխարհ» խանութի մոտ: Օսիպյանի հետ միասին հանդիպման վայր է գնացել ահազանգով դեպքի վայր եկած ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը։ Այսպես, պայմանավորված վայրում հանդիպել են Պավել Մանուկյանին, որի հետ եղել է նաև Սեդրակ Նազարյանը։ Վերջիններն Օսիպյանին ասել են, որ զոհեր չկան, իսկ վիրավորներին ցուցաբերվել է բուժօգնություն:

Նկատենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանը սպանվել էր հենց խմբի անդամների՝ գունդ ներխուժելու ժամանակ։

Ինչևէ, հանդիպման վայր են եկել նաև Մարտիրոս Հակոբյանը (Դեդ) և Աշոտ Պետրոսյանը: Օսիպյանի ցուցմունքով՝ Սեդրակն Նազարյանը իր մոտից խլել է ռադիոկապի միջոցը և ասել, որ պետք է գնան գնդի տարածք, ապա բոլորը զենքի սպառնալիքով իրենց ուղեկցել են անցագրային կետ:

Մուտքի մոտ Աշոտ Պետրոսյանը պոկել է Օսիպյանի ուսադիրները, որից հետո նա Սեդրակ Նազարյանի, Մարտիրոս Հակոբյանի, Պավել Մանուկյանի և ևս մի զինյալի հետ զենքի սպառնալիքով, որ՝ չենթարկվելու դեպքում «կգյուլլեն», հրմշտելով իրենց ուղեկցել են հսկիչ-անցագրային կետ, որտեղ Աշոտ Պետրոսյանը սկզբում ձեռքով, ապա ինքնաձիգի խզակոթով հարվածել է ծոծրակի և ուսերի հատվածներին:

Այդ ընթացքում հասցրել է շրջվել ու երկու ձեռքով պահել գլուխը, որ հարվածները գլխին չդիպչեն: Օսիպյանը նաև պատմել է, որ անցակետում զինյալներն իրենց հասցեին հայհոյանքներ են հնչեցրել:

Ըստ Երևանի փոխոստիկանապետի ցուցմունքի՝ իրեն դուրս են հանել անցակետից և զենքի սպառնալիքով ստիպել, որպեսզի բարձրախոսով դիմի ոստիկաններին՝ հորդորելով, որ զենքերը ցած դնեն և միանան նրանց: Այդպես էլ արել է. վերցնելով բարձրախոսը՝ դիմել է ոստիկաններին՝ ասելով, որ չկրակեն այդ ուղղությամբ, որ զինված խմբի անդամները նույնպես չեն կրակելու: Նաև պատմել է, որ տեսել է գլխի վիրակապով մի մարդու ու իմացել, որ նա զինված խմբի անդամ Մխիթար Ավետիսյանն է՝ Պավել Մանուկյանի աներորդին։

Օսիպյանը գնդում չկրակելու շուրջ բանակցություններ է վարել խմբի անդամների և ոստիկանների միջև, կապի մեջ է եղել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի հետ:

Խոսակցության ընթացքում խմբի անդամներից հետաքրքրվել է, թե գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանը գնդի տարածքո՞ւմ է, թե ոչ: Պավելին խնդրել է միասին գնալ Արթուրի աշխատասենյակ, ճանապարհին իրենց է միացել նաև խմբի անդամներից Տիգրանը:

Օսիպյանը պատմել է, որ մասնաշենք մուտք գործելուց հետո նկատել է պարկուճներ, պատերին՝ կրակոցների հետքեր, աշխատասենյակում՝ արյան հետքեր, իսկ հանգստի սենյակում տեսել է Արթուրի դիակը, որը գտնվել է մահճակալի մոտ՝ հատակին, պառկած դիրքում, գլուխը դեպի սանհանգույցի ուղղությամբ, հայացքով՝ դեպի առաստաղը: Դիակը ծածկված է եղել կապույտ սավանով:

Այնուհետև Պավլիկից հետաքրքրվել է, թե ո՞վ է սպանել Վանոյանին, սակայն Պավել Մանուկյանը պատասխանել է, որ չգիտի, թե սպանվածն ով է և ոնց է հայտնվել այդ սենյակում: Ըստ Օսիպյանի ներկայացրածի՝ Պավլիկը միաժամանակ խնդրել է սպանված ոստիկանի մասին որևէ մեկին չհայտնել: Պավլիկի խոսքերից հասկացել է, որ ոչ միայն նա, այլ բոլորն էլ քաջատեղյակ են Վանոյանի սպանված լինելու մասին: Այնուհետև վերադարձել են անցակետ, որտեղ նաև Մխիթարից փորձել է ճշտել, թե ո՞վ է սպանել Վանոյանին: Սակայն Մխիթարն ասել է, որ տեղյակ չէ, միաժամանակ պահանջել է, որ ոստիկաններին այդ մասին չհայտնի՝ լարվածություն չառաջացնելու համար: Այդուհանդերձ, նա հեռախոսակապով սպանության մասին հայտնել է Աշոտ Կարապետյանին:

Օսիպյանի ցուցմունքներից տեղեկանում ենք, որ պատանդի կարգավիճակում լինելով ՊՊԾ գրաված գնդում, նա փորձել է խմբի անդամներից տեղեկանալ, թե ո՞վ է սպանել Արթուր Վանոյանին։ Խոսել է խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի հետ, սակայն վերջինն ասել է, որ տեղյակ չէ։ Սմբատ Բարսեղյանից է փորձել հետաքրքրվել, թե ում կրակոցից է մահացել Վանոյանը, և Սմբատն ընդամենը պատասխանել է, որ չորսով են եղել ու այլևս խուսափել է հարցերին պատասխանելուց: Այդուհանդերձ, Օսիպյանն իր ցուցմունքում ասել է, որ Վարուժան Ավետիսյանից լսել է, որ Սմբատն է եղել Վանոյանի վրա կրակողը։

«Վարուժան Ավետիսյանը այդ հանգամանքը կապել է ապստամբության հետ՝ նշելով, որ ապստամբության ընթացքում ենթադրվում են նաև զոհեր: Այդ կերպ Վարուժանը փորձել է «արդարացնել» Վանոյանի սպանությունը», - իր ցուցմունքում նշել է Օսիպյանը։

Նաև պատմել է. «Զինյալներն անխնա վնասել ու ոչնչացրել են գնդի գույքը, աշխատասեղանները, մետաղյա պահարանները, դռներն ու լուսամուտները, հանդերձանքը, տեխնիկան, բոլոր համակարգիչների կոշտ սկավառակները հանել և կոտրել են: Պարբերաբար փորձարկել են գնդի սպառազինության մեջ մտնող հատուկ՝ լուսաձայնային, արցունքաբեր, ծխային միջոցները: Գնդում գտնված օրերին իրենք նույնիսկ անձնական կարիքները հոգալու համար տեղաշարժվել են զինյալների ուղեկցությամբ»:

Օսիպյանն իր ցուցմունքում նաև ներկայացրել է, թե խմբի անդամներից ով ինչ է արել ՊՊԾ գնդում. Պավել Մանուկյանը եղել է զինված խմբի ղեկավարներից, կրել է ինքնաձիգ և ատրճանակներ, տրամադրված է եղել՝ իշխանափոխության հասնելու համար վճռական քայլեր կատարելու, նրա որդին՝ Արամ Մանուկյանը, նույնպես տրամադրված է եղել վճռական քայլերի, Հովհաննես Հարությունյանը մշտապես վարել է գնդի հրամանատարի անձնական «Նիսան» մակնիշի ավտոմեքենան: Ասել է, որ խմբի ղեկավար կազմից Վարուժան Ավետիսյանը ևս տրամադրված է եղել իշխանության հասնելու համար վճռական քայլեր կատարելու, իսկ Արմեն Բիլյանը «խմբի անդամների շրջանում հեղինակություն էր», իսկ ահա խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը պարբերաբար հիշեցրել է, որ պայթեցնելու է իրենց:

Խմբի մյուս անդամները, ըստ Օսիպյանի, ևս իր և մյուս ոստիկանների նկատմամբ «չափազանց ագրեսիվ» են եղել։

Նկատենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հիմնական մասը ցուցմունքներ չեն տվել ու չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։ Նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (մականունը՝ Դեդ)  որդու՝ Կարեն Հակոբյանի ցուցմունքը, որտեղ նա ներկայացրել էր, թե ինչպես է նախապատրաստվել ՊՊԾ գնդի գրավումը։

Առաջին մաս

Երկրորդ մաս

Երրորդ մաս

Չորրորդ մաս

Շարունակելի ...

 

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Այսօր, 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան Այսօր, 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Այսօր, 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը Այսօր, 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը Այսօր, 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան Այսօր, 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին Այսօր, 16:12 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան Այսօր, 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Այսօր, 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Այսօր, 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով Այսօր, 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Այսօր, 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ Այսօր, 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Այսօր, 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին Այսօր, 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Այսօր, 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Այսօր, 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Այսօր, 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Այսօր, 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան Այսօր, 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) Այսօր, 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան Այսօր, 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ Այսօր, 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին Այսօր, 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից Այսօր, 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան Այսօր, 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Այսօր, 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Այսօր, 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին Այսօր, 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին Այսօր, 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ Այսօր, 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) Այսօր, 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Այսօր, 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան Այսօր, 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին Այսօր, 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար Այսօր, 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) Այսօր, 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից Այսօր, 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի Այսօր, 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան Այսօր, 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին Այսօր, 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում Այսօր, 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել Այսօր, 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն Այսօր, 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Այսօր, 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ Այսօր, 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր Այսօր, 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին Այսօր, 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ Այսօր, 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) Այսօր, 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ Այսօր, 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Այսօր, 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Այսօր, 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը Այսօր, 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Այսօր, 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ Այսօր, 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը Այսօր, 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան Այսօր, 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել Այսօր, 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ Այսօր, 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար Այսօր, 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան Այսօր, 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում Այսօր, 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը Այսօր, 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին Այսօր, 09:31 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան Այսօր, 09:28 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Այսօր, 09:22 ​Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Հայրապետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը, թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն Այսօր, 09:14 Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին Այսօր, 09:12 «Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Այսօր, 09:09 Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, այլևս երբեք. մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:08 «Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին Այսօր, 00:31 Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից․ նրան մեղադրում են իբր «խուլիգանություն» կատարելու մեջ 23/04/2024 23:54 Ոստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 23:40 Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն. ԵԿՄ Վանաձորի խորհուրդ 23/04/2024 23:26 Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա 23/04/2024 23:06 Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հետաքննել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դեպքերը․ Freedom House 23/04/2024 22:36 Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում․ Հուսամ՝ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղադրված սահմանային առաջին սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել 23/04/2024 22:19 Տավուշի Կիրանցում ջահերով երթ է՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակի 23/04/2024 22:01 Անահիտ Մանասյանը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին 23/04/2024 21:55 Իրենք «մոռանում են», որ Թուրքիայի կամ Ադրբեջանի ագենտներ են, մանիպուլյացիա են անում, հոգևորականին են վարկաբեկում․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան 23/04/2024 21:38 Տավուշից տարածքներ հանձնելու դեմ հանդես եկող 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանները 23/04/2024 21:33 Արշակ Կարապետյանը անհնազանդության ակցիաներ է սկսում 23/04/2024 21:25 ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը 23/04/2024 21:12 Ինչպես են ոստիկանները ցրում Տավուշից հողերի հանձնման դեմ բողոքողների ցույցը (լուսանկարներ) 23/04/2024 20:54 Բերման են ենթարկել նաև«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանին 23/04/2024 20:53 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներկայացրել է իր մտահոգությունները 23/04/2024 20:45 Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին․ ձերբակալվել են Սուրեն Պետրոսյանն ու Միհրան Մահսուդյանը

Տվյալ բաժնի վերջին նյութերը