17/07/2017 18:26
Բարբարոսներ ու մարդասպաններ են. զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի ծնողները՝ ՊՊԾ գունդը գրավածների մասին
Զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց մեկ տարի անց զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի մայրը չի հաշտվում որդու կորստի հետ։
«Անհնար է հաշտվելը, երբեք չեմ կարողանա հաշտվել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Մկրտչյանի մայրը՝ տիկին Անահիտը։
Մայրը համարում է, որ իր որդին արժանի չէր նման ճակատագրի. «Շատ դաստիարակված էր իմ Գագիկը։ Նա արժանի չէր նման ճակատագրի»։
Գագիկ Մկրտչյանի մայրը համարում է, որ զինված խմբի անդամները բարբարոսներ ու ահաբեկիչներ են։
«Ուրիշ ոչինչ», - ասում է տիկին Անահիտը, իսկ կողքից ամուսինն ավելացնում. «Մարդասպաններ են»։