17/07/2017 16:57
Արա Բաբլոյանը պնդել է, որ ՀՀ օրակարգում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու մասին հարց չկա ու չի էլ սպասվում. Արսեն Բաբայան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու մասին հարց օրակարգում չկա:
«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղում հակադարձեց՝ պնդելով, որ ՀՀ օրակարգում նման հարց չկա ու չի էլ սպասվում», - Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Հայաստանում բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է։ Կողմերը պայմանավորվեցին հարցին անդրադառնալ ապագայում», - նշեց Ա.Բաբայանը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հայաստանցի վարորդները կկարողանան իրենց վարորդական իրավունքներով աշխատել Ռուսաստանում այն դեպքում, եթե ռուսերենը Հայաստանում ստանա պետական լեզվի կարգավիճակ: