19/07/2017 10:08
Երևանի թիվ 135 դպրոցը քանդել են, որ նորից կառուցեն. ՀԺ
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող համար 135 հիմնական դպրոցը վերջին մոտավորապես 1 ամսվա ընթացքում գրեթե անհետացել է: Այն քանդվել, ավերակ է հիշեցնում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հայկական ժամանակ»-ին փոխանցել են, որ դպրոցը նորից է կառուցվելու: Մանրամասնել են, որ այն ընդգրկված է հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման՝ կառավարության կողմից հաստատված ծրագրի մեջ և պետք է վերակառուցվի Ասիական զարգացման բանկի միջոցով:
«Դա պետք է լինի սեյսմակայունության ժամանակակից սկզբունքներին համապատասխան», - ասել է վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ հավելելով, որ նշված ծրագրում ընդգրկված է երևանյան 14 դպրոց: