19/07/2017 09:47
Հուլիսի 1-ի դրությամբ ստեղծվել 2700 աշխատատեղ. «Փաստ»
«Փաստ»-ի փոխանցմամբ՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննեսի Ազիզյանը նշել է, որ ՀՀ տնտեսական զարգացման ներդրումների նախարարությունը դիտարկում է 66 ներդրումային ծրագրեր, որոնցով նախատեսված է 2017 թվականին իրականացնել 500 միլիոն դոլարի ներդրում և ստեղծել 7 հազարից ավելի աշխատատեղ։
«Հուլիսի 1-ի դրությամբ՝ արդեն իսկ այդ 66 ծրագրերով իրականցվել է 220 միլիոն դոլարի ներդրում և ստեղծվել է 2700 աշխատատեղ։ Մասնավորապես, այդ աշխատատեղերը ստեղծվել են գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ճարտարագիտության, տեքստիլ արդյունաբերության և այլ ոլորտներում», - նշել է Ազիզյանը։
Նրա խոսքով՝ 2017 թվականի առաջին եռամսյակում՝ օտարերկրյա ներդրումները ծավալի զուտ հոսքը կազմել է 40 միլիոն դոլար նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 10 միլիոն դոլարի աճ, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները առաջին եռամսյակում ապահովել են 194 միլիոն դոլարի ներհոսք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 38.8%-ով աճ գրանցելով։