20/07/2017 09:28
«Ֆիրդուսի» շուկան քանդելուց առաջ պետք էր որոշել, թե ինչ է տեղը լինելու. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. ««Ֆիրդուսի» շուկան, իհարկե, ճարտարապետական կոթող չէ, ոչ էլ մշակութային արժեք։ Դա տգեղ, նեղ, փնթի «միջանցք» էր, որը գոյության իրավունք չունի մայրաքաղաքում, առավել ևս՝ կենտրոնում։ «Ֆիրդուսնոցը» կապամոնտաժվի, ինչն անխուսափելի էր։ Բայց նրանց առաջարկվեց գնալ այլ տոնավաճառներ, որտեղ տեղի վարձը ավելի բարձր է, քան` «Ֆիրդուսնոցում»։ Ինձ թվում է՝ ապամոնտաժման քայլը կատարելուց առաջ պետք էր ստեղծել «սոցիալական ամորտիզատորներ», օրինակ՝ փոխհատուցել առևտրականներին մեկ-երկու ամսվա եկամուտը (որը, կարծում եմ, չնչին է), որպեսզի մարդիկ կարողանան հարմարվել նոր պայմաններին։
Բայց ամենակարևորը՝ քանդելուց առաջ պետք էր որոշել, թե ինչ է տեղը լինելու, գտնել համապատասխան ներդրողին, կառուցապատողին և տեղեկացնել այդ ամենի մասին երևանցիներիn։ Հակառակ դեպքում «Ֆիրդուսնոցի» ավերակները կմնան շաբաթներով, գուցե ամիսներով։ Ճիշտ այնպես, ինչպես առ այսօր մնում են Խորհրդային միության ավերակները։ Առաջին հերթին՝ մեր ուղեղներում»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: