20/07/2017 09:59
«Սոցապի Լալայի» որդու պաշտոնն իջեցրել են. «Հրապարակ»
Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ նշանակված Լալա Ղազարյանի որդու պաշտոնն իջեցրել են։ Եղիշե Աբելյանը, ով հարկայինում ևս հայտնի էր որպես «սոցապի Լալայի տղա», Գորիսի հարկային տեսչության պետից դարձել է պետի տեղակալ. գրել է «Հրապարակ»-ը:
«Նա հարկայինի հնաբնակ աշխատակիցներից է, ով տարբեր տեսչություններում եղել է տեղակալ, շնորհիվ հարմարվելու ունակության կարողացել է աշխատել հարկայինի բոլոր պետերի հետ։ Իսկ Գորիս տեղափոխվելուց առաջ աշխատում էր Սևանի հարկային տեսչությունում։
Հիշեցնենք, որ Լալա Ղազարյանը, ով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հարցերի վարչության պետն էր և այդ պաշտոնից ազատվեց 2014թ․ աղմկոտ պատմության հետևանքով, հետագայում նշանակվեց Արագածոտնի մարզում՝ շնորհիվ դաշնակցական մարզպետի», - հավելել է թերթը։