20/07/2017 12:17
«Պեգասուս» ավիաընկերության հետ թռիչքներ իրականացնելու քննարկումներ չեն եղել. Սաթենիկ Հովհաննիսյան
«Պեգասուս» ավիաընկերությունը չեղարկել է չվերթները դեպի Հայաստանի Հանրապետություն, որից հետո որևէ քննարկում չի եղել ավիաընկերության հետ, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։
Ավելի վաղ, հիշեցնենք, նախատեսվում էր, որ հունիսի 1-ից շաբաթը 3 անգամ Ստամբուլից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան թռիչքներ պետք է իրականացներ «Պեգասուս» ավիաընկերությունը:
Դրանից ընդամենը երկու շաբաթ անց թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունից ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը նամակ էր ստացվել, որ որոշ տեխնիկական խնդիրներ են առաջացել և ավիաընկերության մուտքը հայկական շուկա անորոշ ժամանակով հետաձգվում է։