20/07/2017 13:20
«Սասնա ծռերի» գործ. Միջնորդությունը բավարարվեց, բոլոր ամբաստանյալները ներկա կլինեն նիստին
Այսօր «Սասնա ծռերի» գործով 18 մեղադրյալի մասով անջատված գործի քննության ժամանակ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց փաստաբան Դավիթ Գյուրջյանի և մյուսների միջնորդությունը՝ ամբաստանյալների ներկայությունը դատական նիստին ապահովելու մասին:
Դատավորը նաև ժամանակ տվեց, որպեսզի ապահովեն ամբաստանյալների ներկայությունը: Այդ պատճառով այժմ նիստը մեկ ժամով հետաձգվել է:
Ավելի վաղ Aysor.am-ը գրել էր, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը ամբաստանյալների նկատմամբ դատական նիստերի դահլիճից նրանց հեռացնելու դատական սանկցիա էր կիրառել: Այսօր փաստաբան դավիթ Գյուրջյանը հայտարարեց, որ եթե իր պաշտպանյալը չբերվի դատական նիստերի դահլիճ, ինքը կհեռանա դահլիճից և չի մասնակցի նիստին:
«Նրանց կողմից հստակ հանձնարարություն ունեմ, որ առանց իրենց մասնակցության, չմասնակցել նիստին», - ասել էր պաշտպանը: