20/07/2017 14:35
Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 16 զինվորական
Առնվազն 16 ուժային է սպանվել հինգշաբթի Աֆղանստանի հարավում «Թալիբան» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) արմատական խմբավորման զինյալների հարձակման ժամանակ, հաղորդել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի պաշտոնյայի, փոխանցում է РИА Новости-ն:
«Տեղական ժամանակով 02:00-ին «Թալիբանի» զինյալների խումբը Շախ Վալի Քոթի օկրուգի Քանդալանի շրջանում (Ղանդահարի նահանգ - խմբ.) գրոհել է անվտանգության ուժերի հսկիչ անցակետերը՝ սպանելով 16 մարդու, որոնց թվում տասը զինվորականի և ոստիկանության վեց աշխատակցի», - գործակալությանը հայտնել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ ևս յոթ ոստիկան վիրավորվել է: «Թալիբանը» նույնպես կորուստներ է կրել, սակայն ոչնչացված զինյալների ստույգ թիվը պաշտոնյան չի հայտնել: