20/07/2017 17:04
Բելգիան հայտարարել է ԵՄ կարգերից ազգային կարտոֆիլ ֆրիի պաշտպանության մասին
Բելգիան հայտարարել է ԵՄ կարգերից ազգային կարտոֆիլ ֆրիի պաշտպանության մասին, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
ԵՄ-ն համաձայնել է ուղղումներ մտցնել սննդամթերքի անվտանգության կանոններում, որն ուղղված է քաղցկեղի դեմ պայքարին
Ինչպես հայտնել է Բելգիայի գյուղատնտեսության նախարար Վիլլի Բորսյուն, տեղական «Ֆրիտերիաները» ստիպված չեն լինի փոփոխել ազգային կերակրատեսակի ավանդական բաղադրատոմսը:
Բորսյուի խոսքով՝ բելգիական կարտոֆիլ ֆրին «փրկվել է», քանի որ Եվրոպան արձագանքել է Բելգիային: